Սփյուռք

Կանադայում մեկնարկել են Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները

1 րոպեի ընթերցում

Կանադայում մեկնարկել են Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված  միջոցառումները

ԵՐԵՎԱՆ, 16 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կանադայի Մոնրեալ քաղաքի ՄկԳիլ համալսարանի Փոլաքի անվան հռչակավոր համերգասրահում սեպտեմբերի 13-ին կայացել է հանրահայտ «Մոլինարի» քառյակի համերգը, որով մեկնարկել են Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի ոգեկոչման միջոցառումները Կանադայում: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտգործնախարարության մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապի վարչությունից, բացման խոսքով հանդես է եկել Կանադայում ՀՀ դեսպան Արմեն Եգանյանը, ով մատնանշել է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման կարևորությունը` որպես մարդկության դեմ ոճիրների կանխարգելման անհրաժեշտ պայման:

500-հոգանոց բազմությունն ունկնդրել է Արամ Խաչատրյանի, Տիգրան Մանսուրյանի, Լևոն Չավուշյանի և Ջիվան Տեր-Թադևոսյանի ստեղծագործությունները:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում