Պաշտոնական

ՀՀ նախագահը նշանակումներ է կատարել իրավապահ մարմիններում

1 րոպեի ընթերցում

ՀՀ նախագահը նշանակումներ է կատարել իրավապահ մարմիններում

ԵՐԵՎԱՆ, 12 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով`Արամ Թամազյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի տեղակալ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, Սերժ սարգսյանի մեկ այլ հրամանագրով`Արամ Թամազյաննազատվել է Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնից:

ՀՀ Նախագահը նաև հրամանագրեր է ստորագրելԱրթուր Ղամբարյանին Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի տեղակալ, իսկ Արմեն Հարությունյանին`Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի տեղակալ, զինվորական քննչական գլխավոր վարչության պետ նշանակելու մասին: ՎերջինսՍերժ Սարգսյանի հրամանագրովազատվել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության քննչական ծառայության պետի պաշտոնից:

ՀՀ Նախագահը նաև հրամանագիր է ստորագրել Վահագն Հարությունյանին Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի տեղակալ, հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության պետ նշանակելու մասին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում