Մասնագետը խորհուրդ է տալիս ավելի շատ զբոսաշրջիկներ բերել Ռուսաստանից

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 11 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Անկախության առաջին տարիների համեմատ Հայաստանը բավականին ճանաչելի է դարձել, սակայն այս հարցում երկիրը դեռ շատ անելիքներ ունի: Յուրաքանչյուր պետություն կարևորում է տուրիզմի զարգացումը և հարկավոր է, որ տվյալ երկիրը ճանաչելի լինի աշխարհում։ «Հայաստանը իր մշակույթով, պատմությամբ և հյուրընկալությամբ կարող է մրցակցել ցանկացած երկրի հետ և այդ առումով շատ կարևոր է աշխատել սպասարկման որակը բարձրացնելու ուղղությամբ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ հանդիպմանը այսպիսի տեսակետ հայտնեց Տուրիզմի հայկական ինստիտուտի ռեկտոր Ռոբերտ Մինասյանը։

Նրա կարծիքով՝ կառավարությունը պետք է ուղղորդի տուրիզմի ոլորտը։ «Հայաստանում անհրաժեշտ է ստեղծել տուրիստական ռեսուրսների կադաստր։ Այն իր մեջ կներառի տուրիստական գործունեությամբ զբաղվող բոլոր կազմակերպությունները, պատկերացում կտա, թե ինչ տուրիստական ռեսուրսների ենք տիրապետում և ըստ այդմ՝ ինչ կարող ենք առաջարկել տուրիստներին»,- ասաց Մինասյանը և հավելեց, որ ռեգիստրը կօգնի նաև պարզել, թե մեր երկիրն այսօրվա դրությամբ քանի տուրիստ ի վիճակի կլինի ընդունել, քանի որ տուրիստների անկանոն հոսքը կարող է վնաս հասցնել երկրի տնտեսությանը։

Փորձագետի կարծիքով՝ Հայաստանը պետք է աշխատանքներ տանի Ռուսաստանից ավելի շատ տուրիստների ներգրավելու ուղղությամբ, քանի որ ռուս տուրիստն աշխարհում ամենաշատ եկամուտ բերողն է։ «Թուրքիան տարեկան ընդունում է 4 միլիոն ռուս տուրիստների և դրանից իր պետական բյուջե է մուտքագրվում միլիոնավոր դոլարներ։ Բնականաբար, մենք չենք կարող նման հոսք ընդունել, բայց գոնե այդ թվի մի չնչին տոկոսի առկայության դեպքում էլ մենք կարող ենք բավական լուրջ գումարների ներհոսք ապահովել բյուջե»,- հավելեց նա։

Վիճակագրական տվյալների համաձայն՝ 2014 թ. հունվար-հունիս ամիսներին հանրապետություն է ժամանել 495.967 զբոսաշրջիկ: 2013 թ. նույն ժամանակահատվածի նկատմամբ ցուցանիշն աճել է 17,3 տոկոսով։

Նույն ժամանակաշրջանում զբոսաշրջության նպատակով Հայաստանից մեկնել է 474.989 մարդ, որը նախորդ տարվա համամատ աճել է 14,8 տոկոսով: Փորձագիտական նախնական գնահատականներով, 2014 թ. Հայաստան այցելած ներգնա զբոսաշրջիկների թիվը կկազմի 1 միլիոն 080 հազարից 1 միլիոն 090 հազար:

Հայաստանի համար զբոսաշրջության հիմնական շուկաներն են Ռուսաստանը, Վրաստանը, Եվրամիության երկրները` Գերմանիա, Ֆրանսիա, Իտալիա, Սկանդինավյան երկրներ և Իրանը, իսկ հայերը նախընտրում են իրենց հանգիստը անցկացնել Վրաստանում, Եգիպտոսում, Արաբական Էմիրություններում, Բուլղարիայում, Շրի Լանկայում և Թուրքիայում։

Հայերեն Русский

ՆԳՆ-ն իրազեկում է խորհրդարանական ընտրությունների քվեարկության օրը գործող սահմանափակումների մասին

Ազովի ծովում բեռնատար նավերի վրա անօդաչու սարքերի հարձակման հետևանքով զոհվել են Ադրբեջանի քաղաքացիներ

Բալթիկ ծովում սկսվել է ՆԱՏՕ-ի զորավարժությունների ակտիվ փուլը

Լիբանանի բանակը վերականգնել է Դիբբին քաղաքի նկատմամբ վերահսկողությունը՝ իսրայելական ուժերի դուրսբերումից հետո

Լավրովը հայտնել է, որ ԱՄՆ-ի գործողություններն աշխարհում չեն տեղավորվում որևէ իրավական շրջանակի մեջ

Դատախազությունը պետշահերի հայց է ներկայացրել դատարան՝ «Արարատցեմենտ»-ի մասնավորեցման գործընթացում հայտնաբերած խախտումների հիմքով

Բազմամիլիոնանոց ֆինանսական հոսքեր, կրիպտոդրամապանակներով իրականացվող փոխանցումներ. ՊԵԿ-ը բացահայտել է խաղային հարթակների կազմակերպված ստվերային սխեմա

Ժողովուրդն է լինելու հաղթողը առաջիկա ընտրությունների արդյունքում. Փաշինյան

ԱԷՄԳ-ն կշարունակի ամեն բան անել միջուկային վթարը կանխելու համար. Գրոսի

Շախմատի կանանց անհատական ԵԱ-ի ավարտին մնացել է մեկ տուր