Կիրո Մանոյանը ողջունում է Հունաստանի որոշումը օրենքով պատժել Ցեղասպանությունը ժխտողներին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 10 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը Հունաստանի խորհրդարանի կողմից Ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենքի ընդունումը ողջունելի է համարում: «Հատկապես այս մթնոլորտում, երբ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ընթացքի մեջ է Փերինչեքի դեմ Շվեյցարիայի հակընդեմ հայցը, նման օրինագծի անցկացումը շատ հաճելի է, բայց պետք է հետևել այս ամիսներին ՄԻԵԴ-ում սպասվող իրադարձություններին, քանի որ այդ օրենքը, հիմնականում, նույն մոտեցումն ունի, ինչ Շվեյցարիայի օրենքը, որը ՄԻԵԴ-ն առայժ հայտարարել է խոսքի ազատության կաշկանդում: Այդ վճիռը բողոքարկվել է ու նախատեսվում է, որ կքննարկվի»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ` ասաց Կիրո Մանոյանը:

Նրա խոսքով` կարևոր է, որպեսզի Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից ընդունվող որոշումն ատելության տարածման դեմ արգելքները չհամարի խոսքի ազատության կաշկանդում:

«Շվեյցարիայի ու Հունաստանի օրենքները չեն վերաբերվում միայն Հայոց ցեղասպանության հարցին, քանի որ օրենքներում ասվում է, որ այն ոճիրները մարդկության դեմ, որոնք ընդունվել են դատարանների կողմից կամ, օրինակ, Հունաստանի խորհրդարանի կողմից, դրանց ժխտումը դատապարտելի է»,-նշեց բանախոսը:

Կիրո Մանոյանը նշյալ օրինագծի ընդունումը համարում է հայ համայնքի և հույն հասարակության որոշ շրջանակների գործունեության արդյունք` միևնույն ժամանակ շեշտելով, որ առկա են Հունաստանի և Ադրբեջանի սերտացող հարաբերություններ:

Հունաստանի խորհրդարանը սեպտեմբերի 9-ին ընդունել է Ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը` 54 կողմ, 42 դեմ եւ 3 ձեռնպահ ձայներով: Այսպիոսով` Հունաստանը երրորդ պետությունն է` Շվեյցարիայից եւ Սլովակիայից հետո, որ կքրեականացնի Հայոց ցեղասպանության ժխտումը:

Հայերեն English Русский

Գերմանիան Ուկրաինային «Patriot» ՀՕՊ համակարգերի համար հրթիռներ կփոխանցի Բունդեսվերի պահեստներից

ԱՄԷ-ում կարծում են, որ երկրներն իրավունք չունեն վճար սահմանելու Հորմուզի նեղուցով անցնելու համար

Բացահայտվել է դրամանենգության դեպք. 68-ամյա տղամարդը ձերբակալվել է

ՀՀ ՇՄ նախարարը մասնակցել է ՄԱԿ-ի «Կենսաբանական բազմազանության մասին» կոնվենցիայի «Կունմինգի երկխոսությունը»

ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել Իրանի ավիացիոն ոլորտի և դրա հետ փոխկապակցված կառույցների նկատմամբ

Տիգրան Մեծի պողոտան փակ է լինելու միջին նորոգման աշխատանքներով պայմանավորված

Պուտինն ու Թրամփը քննարկել են ԱՄՆ հատուկ բանագնացների՝ Մոսկվա և Կիև կատարած այցերի արդյունքները

Համագործակցություն՝ հանուն կրթության. Երեմյան ընկերությունների խումբը և Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը ստորագրեցին հուշագիր

Հայաստանն առաջին անգամ մասնակցել է PISA միջազգային գնահատմանը

ՎԶԵԲ պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում