Հասարակական

Ավստրիայի արտգործնախարարն այցելեց ԵՊԼՀ ավստրիական գրադարան

2 րոպեի ընթերցում

Ավստրիայի արտգործնախարարն այցելեց ԵՊԼՀ ավստրիական գրադարան

ԵՐԵՎԱՆ, 8 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պաշտոնական այցի շրջանակում Երեւանում գտնվող Ավստրիայի արտաքին գործերի նախարար Սեբաստիան Քուրցն այցելեց Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի ավստրիական գրադարան: Նախարարը և նրա պատվիրակությունը շրջեցին համալսարանում, ծանոթացան գրադարանի գործունեությանը, հանդիպեցին ուսանողների հետ:

ԵՊԼՀռեկտորԳայանեԳասպարյանըկարևորեց իրադարձության անցկացումը: «Մեր համալսարանը մշտապես վայելել է Ավստրիայի ուշադրությունը դեպի իր գերմանախոս ուսանողները: Ավստրիայի հետ մենք իրականացնում ենք բազմաթիվ կրթական և մշակութային ծրագրեր: Հենց այդ ծրագրերի արդյունքում մեր համալսարանում ստեղծվեց ավստրիական գրադարանը, որի բացմանը ներկա էր նաև Ավստրիայի առաջին տիկինը»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշեց Գայանե Գասպարյանը:

ԵՊԼՀ ռեկտորը Ավստրիայի արտաքին գործերի նախարարին շնորհակալություն հայտնեց` ժամանակ գտնելու և համալսարան այցելելու համար:

ԱվստրիայիարտաքինգործերինախարարՍեբաստիանՔուրցըշնորհակալություն հայտնեց ԵՊԼՀ-ում ներկա գտնվելու համար:

«Մենք շատ ուրախ ենք համագործակցել Հայաստանի հետ: Դրա ապացույցն է այստեղ եղած պատվիրակությունը, որը միայն քաղաքական չէ, քանի որ այստեղ են գտնվում տնտեսական հարցերով ներկայացուցիչներ: Ինչպես տեղեկացա, համալսարանում 500 ուսանող գերմաներեն են ուսանում: Նրանք կարող են իրենց ուսումը շարունակել Ավստրիայում»,-նշեց Քուրցը: Նա նաև լսեց գերմաներեն ուսումնասիրող երիտասարդների ելույթները, շփվեց, լուսանկարվեց ուսանողների հետ:

Հայաստանի և Ավստրիայի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1992թ. հունվարի 24-ին: 2011թ. հոկտեմբերի 11-ինԱվստրիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան է նշանակվել Արման Կիրակոսյանը: 2012թ. օգոստոսի 28-ին Հայաստանում Ավստրիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը` Վիեննա) Ալոիս Կրաուտը իր հավատարմագրերն է հանձնել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին:2011թ. հունիսին Հայաստանում Ավստրիայի Հանրապետության պատվավոր հյուպատոս է նշանակվել Արամ Մարությանը:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում