Աղթամարի Սուրբ Խաչում մատուցվել է ամենամյա պատարագը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 8 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուխտավորները սեպտեմբերի 7-ին մասնակցել են Վանի Աղթամար կղզու Սուրբ Խաչ եկեղեցում մատուցված պատարագին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով թուրքական Haberler.com-ը, թեպետ պատարագի ժամանակ եկեղեցու ներսում տեղավորվել էր շուրջ 70 մարդ, սակայն կղզի այցելածների թիվը անցնում էր 200-ը: Արդեն հինգերորդ ամենամյա պատարագի ժամանակ Պոլսի Հայոց պատրիարքական փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը խոսք է հղել հավատացյալներին:

Ելույթի ժամանակ Աթեշյանը, հիշատակելով Սիրիայում, Իրանում, Իրաքում, Գազզայի հատվածում տեղի ունեցող արյունահեղությունները, կոչ է արել բոլորին աղոթել «երկրի և աշխարհի խաղաղության համար»: Նա հիշեցրել է, որ կրոնի անունից իրականացվող սպանություններն ու հանցագործությունները չեն կարող ընդունելի լինել և դեմ են «Սուրբ գրքին»: Նա նաև անչափ կարևորել է առաջին անգամ Սուրբ Խաչ եկեղեցում իրականացվող պատարագին Հույների տիեզերական պատրիարքի` Բարդուղիմեոսի ներկայութունը:

Արարողությունից հետո իր շնորհակալական խոսքն է հայտնել Հույն ուղղափառ եկեղեցու պատրիարքը: Սուրբ Խաչի պատարագին ներկա են եղել նաև ԱՄՆ Հայ առաքելական եկեղեցու Արևելյան թեմի առաջնորդ Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը, ասորական ուղղափառ եկեղեցու մետրոպոլիտ Յուսուֆ Չեթինը, Վանի քաղաքապետ Բեքիր Քայան, Գևաշի քաղաքապետ Սինան Հաքանը, Ադանայում ԱՄՆ հյուպատոսը և այլոք:

Պատարագի ավարտին հայերն ու քրդերը երգեր են կատարել: Ավելի ուշ ներկաները Գևաշում մասնակցել են «Խաղաղության սեղանին»:

ՎանիՍուրբԽաչեկեղեցինմիակնէԱրեւմտյանՀայաստանիտարածքում,որտեղ վերանորոգումիցհետոգմբեթինխաչէբարձրացվել:Թուրքիայիմշակույթիևզբոսաշրջության նախարարությանընդունածորոշմանհամաձայն`թույլատրվելէեկեղեցումտարինմեկանգամ իրականացնելկրոնականծիսակատարություն:

Հայերեն English Русский

150 դրամ՝ մեկ ուղևորության համար. Ավինյանը հայտարարությամբ է հանդես եկել

Արին Բերդի փողոցի կահույքի արտադրամասի պահեստային հատվածում հրդեհ է բռնկվել

Ավելի մեծ շեշտ պետք է դնենք մեր ոչ միայն նահատակների, այլև մեր զինծառայողների վաստակը գնահատելու համար. վարչապետ

Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Իռլանդիայի նորընտիր վարչապետին

Կառավարությունը նախատեսում է ավելացնել ժամկետային զինծառայողների արձակուրդի տևողությունը

ՀՀ ԱԳ փոխնախարարն ու ԱՄԷ ԱԳ պետնախարարը մտքեր են փոխանակել Մերձավոր Արևելքում և Հարավային Կովկասում ընթացող զարգացումների շուրջ

Կառավարությունը կսահմանի բարձր տեխնոլոգիաների ոլորտում պետական աջակցության ենթակա գործունեության տեսակների ցանկը

Կառավարությանը կվերանայի ՊՊԾ ծառայողների ատեստավորման կարգը

Բաշար Ասադի վարչակարգի տապալումից հետո առաջին անգամ ռուսական պատվիրակություն է ժամանել Դամասկոս

Հանրապետությանում առաջիկա օրերին սպասվում է առանց տեղումների եղանակ