Շոու բիզնես

Ջորջ Քլունին ֆիլմ կնկարահանի մեդիամագնատ Ռուպեր Մերդոկի մասին

2 րոպեի ընթերցում

Ջորջ Քլունին ֆիլմ կնկարահանի մեդիամագնատ Ռուպեր Մերդոկի մասին

ԵՐԵՎԱՆ, 6 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկացի հայտնի դերասան Ջորջ Քլունին հայտարարել է, որ պատրաստվում է ֆիլմ նկարահանել բրիտանական News of the world թերթում առաջացած միջազգային սկանդալի եւ նրա սեփականատեր մեդիամագնատ Ռուպեր Մերդոկի մասին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով lenta.ru-ն, «Հաքերային հարձակում» ֆիլմի հիմքում բրիտանացի լրագրող Նիք Դեյվիսի համանուն գիրքն է: Ամենայն հավանականությամբ, նկարահանման աշխատանքները կսկսեն հաջորդ տարի, իսկ ֆիլմի արտադրությամբ կզբաղվի Sony Pictures-ը:

«Այս պատմության մեջ կա լավ ֆիլմին բնորոշ բոլոր տարրերը` սուտ, կոռուպցիա, շանտաժ եւ այդ ամենը բարձր մակարդակի վրա: Չէ՞ որ խոսքը վերաբերում է Լոնդոնի ամենախոշոր թերթերից մեկին: Նիքը համարձակ եւ խիզախ լրագրող է եւ նրա գրվածքի հիման վրա ֆիլմ ստեղծելը մենք համարում ենք մեծ պատիվ»,- հայտարարել է Քլունին:

Ֆիլմի հիմքում News of the world-ի դեմ հարուցված քրեական գործն էր: Այն հարուցվել էր 2005- 2006թ. եւ վերսկսվել2011թ.: Ընկերության աշխատակիցները կասկածվում էին անօրինական գաղտնասլումների մեջ: Նրանք կասկածվում էին քաղաքական գործիչների եւ հայտնի աստղերի հեռախոսային խոսակցությունները գաղտնալսելու եւ դրանք հրապարակելու մեջ: Բացի այդ, թերթի մի շարք աշխատակիցները կասկածվում էին իրավապահ մարմինների ներկայացուցիչների կաշառելու եւ շանտաժի միջոցով տեղեկատվություն ձեռք բերելու մեջ: Թերթը, որ 165 տարվա պատմություն ուներ, 2011 թ. հուլիսի 10-ին հայտարարեց, որ դադարեցնում է իր գործունեությունը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում