Շոու բիզնես

Իզաբելլայի «Արմենիա» երգը ներկայացվել է հանրությանը

1 րոպեի ընթերցում

Իզաբելլայի «Արմենիա» երգը ներկայացվել է հանրությանը

ԵՐԵՎԱՆ, 5 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանաբնակ երգչուհի Իզաբելլան հայ հանրությանը ներկայացրել է իր «Արմենիա» երգի տեսահոլովակը: Ինչպես«Արմենպրես»-ին տեղեկացրին «Շարմ Հոլդինգից», տեսահոլովակի շնորհանդեսը տեղի է ունեցել սեպտեմբերի 4-ին, իսկ այսօրվանից այն հասանելի է նաև համացանցում:

Իզաբելլան ապրում է Մոսկվայում և հիմնականում հանդես է գալիս փոփ ոճում: Թեև նրա երաժշտական ուղին մեկնարկել է Ռուսաստանի Դաշությունում, նա չի մոռանում իր արմատները և պատմական հայրենիքը: Հայաստանի հանդեպ իր սերն ու հիացմունքն արտահայտում է «Արմենիա» երգով: Իզաբելլան առաջին անգամ այցելել է հայրենիք 14 տարեկանում, և հենց այդ ժամանակ էլ ծնվել է երգը:

Ռեժիսոր Հրանտ Երիցկինյանի խոսքերով՝ Իզաբելլայի ոգևորությունը շատ էր զգացվում նկարահանման ընթացքում: Տեսահոլովակը նկարահանվել է Հայաստանի տեսարժան վայրերում: Երգչուհին հանդես է գալիս 4 տարբեր կերպարներում. հագուստները հեղինակել է դիզայներ Ֆաինա Հարությունյանը, ոճային լուծումներն արվել են Արմեն Գալյանի կողմից:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում