Շոու բիզնես

Նյու Յորքում բացվել է Նորաձեւության շաբաթը

1 րոպեի ընթերցում

Նյու Յորքում բացվել է Նորաձեւության շաբաթը

ԵՐԵՎԱՆ, 5 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նյու Յորքում մեկնարկել է համաշխարհային fashion-ինդուստրիայի երկար սպասված իրադարձություններից մեկը՝ Նորաձեւության շաբաթը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ութ օրվա ընթացքում 2015 թվականի գարնանային-ամառային սեզոնի իրենց հավաքածուները կցուցադրեն տասնյակ հայտնի եւ սկսնակ կուտուրիեներ:

Ավանդույթի համաձայն՝ շաբաթը բացել է Nicholas K նորաձեւության տան շոուն, իսկ այն կավարտվի Կելվին Կլյայնի հավաքածուի ցուցադրմամբ:

Իրենց ստեղծագործությունները կներկայացնեն հայտնի այնպիսի մոդելագործներ, ինչպիսիք են Մայքլ Կորսը, Դոննա Կարանը, Կարոլինա Էրերան, Վերա Բոնգը, Նիքոլ Միլլերը, Վիկտորյա Բեքհեմը, Պրաբալ Գուրունգը, Օսկար դե լա Ռենտան, Մարկ Ջեյկոբսը եւ Թոմի Հիլֆեգերը:

Նորաձեւության շաբաթի անցկացման հիմնական վայրը հսկայական վրաններն են, որոնք տեղակայված են Նյու Յորքի խոշորագույն մշակութային կենտրոնի՝ նշանավոր Լինքոլն-կենտրոնի տարածքում, սակայն նորաձեւության ցուցադրություններ են կազմակերպվում նաեւ մեգապոլիսի այլ հարթակներում, հաղորդել է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում