ԵՐԵՎԱՆ, 4 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Forbes հանդեսը կազմել է ամենաբարձր վարձատրվող հեռուստատեսային դերասանուհիների ավանդական վարկանիշը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` առաջին հորիզոնականը երրորդ տարին անընդմեջ զբաղեցնում Է «Ամերիկյան փոքրիկ ընտանիքը» կատակերգական սերիալի աստղ, Կոլումբիայից սերված Սոֆիա Վերգարան: 2013 թվականի հունիսից մինչեւ 2014 թվականի հունիսն ընկած ժամանակաշրջանում նա վաստակել է 37 մլն դոլար, ինչը 11 միլիոն դոլարով ավելի Է, քան տղամարդկանց շրջանում համանման վարկանիշի առաջատարի՝ Էշթոն Քութչերի աշխատավարձը:
Վերգարան փող է վաստակում ոչ միայն հեռուստատեսային նախագծերում նկարահանվելու շնորհիվ: Նա գովազդային պարտավորագրեր Է կնքել մի շարք խոշոր ընկերությունների հետ: Մասնավորապես, դերասանուհին դարձել Է Diet Pepsi-ի, CoverGirl-ի, Head & Shoulders-ի եւ AT&T-ի դեմքը: Վերգարան նաեւ Latin World Entertainment կադրային գործակալության համահիմնադիրն է:Վարկանիշի երկրորդ տեղում Մարիշկա Հարգիթեյն Է, որը խաղում Է «Օրենք եւ կարգ» սերիալում: Նա վաստակել Է 13 մլն դոլար:
Forbes-ի ցուցակի երրորդ հորիզոնականն զբաղեցրել Է Քեյլի Քուոկոն, որը «Մեծ պայթյունի տեսությունները» ֆիլմում կատարել Է Փեննիի դերը: Նրա եկամուտը 2013 թվականի հունիսից մինչեւ 2014 թվականի հունիսն ընկած ժամանակաշրջանում կազմել Է 11 միլիոն դոլար: Օգոստոսի սկզբին հայտնի Է դարձել, որ Քուոկոն եւ «Մեծ պայթյունի տեսությունները» ֆիլմի մյուս դերասանները հասել են հոնորարների բարձրացման: Ըստ որոշ տվյալների՝ նոր տարեշրջանում Քուոկոն յուրաքանչյուր սերիայի համար կստանա 1-ական միլիոն դոլար:
Ամենաբարձր վարձատրվող հեռուստատեսային դերասանուհիների շարքում տեղ են գտել նաեւ Ջուլիանա Մարգուլիսը (10 մլն դոլար), Էլեն Պոմպեոն (10 մլն դոլար), Քոբի Սբոլդերսը (10 մլն դոլար), Էլիսոն Հաննիգանը (9,5 մլն դոլար), Զոուի Դեշանելը (6 մլն դոլար), Կորթնի Քոքսը (6 մլն դոլար), Քլեր Դեյնսը (5 մլն դոլար) եւ Լինա Դանեմը (3,5 մլն դոլար):
Չնայած այն բանին, որ «կանանց» հեռուստատեսային վարկանիշի առաջատարը առաջ Է անցել «տղամարդկանց» համանման վարկանիշի առաջատարից, ամենաբարձր վարձատրվող տասը հեռուստատեսային դերասանների միագումար եկամուտը կազմել Է 214 մլն դոլար այն դեպքում, երբ կանանց այդ ցուցանիշը հասել Է միայն 140 մլն դոլարի: