Գևորգ Կոստանյանը չի թողնելու Գլխավոր դատախազի պաշտոնը. պարզաբանում

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 4 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Քրիստինե Մելքոնյանը պարզաբանել է Գևորգ Կոստանյանի`Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավորի պաշտոնում Ալվինա Գյուլումյանին փոխարինելու վերաբերյալ որոշ ԶԼՄ-ներում շրջանառվող տեղեկատվությունը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ՀՀ գլխավոր դատախազի խորհրդականի պարզաբանման մեջ ասված է.

«Վստահաբար կարող եմ ասել, որ այդ խոսակցություններն իրականության հետ որևէ աղերս չունեն: ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը ՄԻԵԴ-ում ՀՀ կառավարության ներկայացուցիչն է, նա նաև ընդգրկված է «ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնում ՀՀ կողմից առաջադրվող թեկնածուների ընտրությունն իրականացնող հանձնաժողովում» և չի պատրաստվում փոխարինել Ալվինա Գյուլումյանին:

Ինչ վերաբերում է ՀՀ գլխավոր դատախազի աշխատանքից «դժգոհությունների» մասին լուրերը մեկնաբանելուն, ապա հիմարությունները մեկնաբանելու անհրաժեշտությունը չեմ տեսնում: Գլխավոր դատախազի աշխատանքից, անշուշտ, կդժգոհեն բոլոր նրանք, ովքեր զրկված են օրենքը շրջանցելու, ծաղկող կոռուպցիոն գործունեություն ծավալելու հնարավորությունից: Ըստ այդմ, նման անհեթեթ լուրեր տարածելով Գլխավոր դատախազի աշխատանքը վարկաբեկելու փորձերը չափազանց պարզունակ են: Իսկ դա բնորոշ է անլուրջ և դատախազական համակարգի և աշխատանքի մասին խեղաթյուրված պատկերացում ունեցող մարդկանց»:

Հայերեն English

Ցեմենտի շուկայում պակասուրդը պայմանավորված է հարևան երկրներից մատակարարումների խաթարումներով. Գևորգ Պապոյան

«Tour of Armenia»-ն`պատմական իրողություն․ մրցաշարի հաղթողը իտալացի Սիմոնե Ռականին է

Շոտլանդիան, Ուելսը և Հյուսիսային Իռլանդիան Մեծ Բրիտանիայի կազմից դուրս գալու հանրաքվե կպահանջեն․ The Telegraph

Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի հրեական համայնքին

Հայաստանում առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում սպասվում է առանց տեղումների եղանակ

Հրդեհ Երևանի Մոլդովական փողոցում․ հրշեջ-փրկարարները կանխել են կրակի տարածումը

Հայ եղբայրները Գլենդելում փրկել են հրդեհվող ծերանոցի բոլոր բնակիչներին

Նիկոլ Փաշինյանը պատարագի է մասնակցել Մուղնիի Սուրբ Գևորգ եկեղեցում

Փաշինյանը խոստանում է Tour of Armenia հեծանվավազքի միջազգային մրցաշարը դարձնել ամենամյա

Կրեմլում չեն բացառել, որ Ռուսաստան-Ուկրաինա-ԱՄՆ եռակողմ բանակցությունները կարող են վերսկսվել հոկտեմբերին