Կինոսերները սեպտեմբերին տխրելու առիթ չեն ունենա նոր ֆիլմերի շնորհիվ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 4 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ կինոսերները սեպտեմբերին տխրելու առիթ չեն ունենա: «Մոսկվա» կինոթատրոնում նրանք ամբողջ սեպտեմբերի ընթացքում կկարողանան վայելել աշխարհում երկար սպասված ֆիլմերի պրեմիերաները: Կինոթատրոնից«Արմենպրես»-ի թղթակցին տրամադրած տեղեկատվության համաձայն`հենց այսօրվանից հայ ակնդիրը հնարավորություն կունենա դիտել 2014-ին նկարահանված միանգամից երեք ֆիլմ:

Սեպտեմբերի 4-ից «Մոսկվա» կինոթատրոնի էկրանին կհայտնվի Ջոշ Բունի «Աստղերն են մեղավոր» մելոդրաման: Այն ներկայացնում է երկու պատանիների սիրո պատմությունը: Այսօրվանից հնարավոր կլինի դիտել նաև ուկրաինական արտադրության «Պայմանագրով միայնակը» կատակերգությունը: «Ժամադրությունների համար լավագույն ֆիլմը». սա է կինոնկարի կարգախոսը: Բացի այդ, սեպտեմբերի 4-ից կարելի է դիտել նաև Հրաչ Քեշիշյանի «Մեր սրտի տնակը» կատակերգությունը: Հայ-ռուսական արտադրության ֆիլմում խաղում է նաև Արմեն Ջիգարխանյանը:

Սեպտեմբերի 11-ից հայ կինոսերները հնարավորություն ունեն դիտել Լյուք Բեսոնի «Լյուսի» մարտաֆիլմը: Կինոնկարի գլխավոր դերում հանդես է գալիս Սքարլեթ Յոհանսոնը:

Ջեյմս Դեշների համանուն գրքի հիման վրա նկարահանված «Լաբիրինթում վազողը» ֆիլմը «Մոսկվա» կինոթատրոնի էկրանին կհայտնվի սեպտեմբերի 18-ից:

Իսկ փոքրիկները սեպտեմբերի 25-ից հնարավորություն կունենան վայելել ուրախ և հետաքրքիր «Հրեշների ընտանիքը» մուլտֆիլմը:

Նույն օրը հնարավոր կլինի դիտել հանրահայտ Վուդի Ալենի «Լուսնի լույսի կախարդանքը» նոր կինոնկարը, որի գլխավոր դերերում հանդես են գալիս Էմմա Սթոունը և Քոլին Ֆերտը:

Ներկայացված բոլոր ֆիլմերը նկարահանվել են հենց 2014 թվականին:

Հայերեն

Կենսաբազմազանության պահպանումը պետք է դիտարկել նաև տնտեսական դիմակայունության և երկարաժամկետ անվտանգության համատեքստում.  Վահան Կոստանյան

ՏԻՄ ընտրություններ․ ԿԸՀ-ն պարզաբանել է ինքնասոսնձվող դրոշմանիշների հետ կապված խնդիրը

ԿԸՀ-ն ներկայացրել է առաջին տվյալները ՏԻՄ ընտրություններին ընտրողների մասնակցության վերաբերյալ

Ոստիկանության գվարդիայի ծառայողները մեքենայից գողություն կատարելու պահին ձերբակալել են 28-ամյա երիտասարդի

Գեղարքունիքի, Արարատի և Տավուշի մարզերի բնակավայրերում գործարկվելու են էլեկտրաշչակներ

ՀՀ շրջակա միջավայրի նախարարը COP17-ի շրջանակներում գենետիկական ռեսուրսների հասանելիությանը նվիրված աշխատաժողովի է մասնակցել

Միջազգային տնտեսական համագործակցությունը պետք է գործի բնության համար, այլ ոչ թե դրա դեմ. Արարատ Միրզոյան

ՀՀ 10 մարզի 21 համայնքում մեկնարկել է ՏԻՄ ընտրությունների քվեարկությունը

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում

Մեկնարկեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ը. Հայաստանի պատվիրակ Նարեն ելույթ կունենա 8-րդ համարի ներքո