Պաշտոնական

Արթուր Օսիկյանն ազատվել է ՀՀ փոխոստիկանապետի պաշտոնից և նշանակվել Արդարադատության նախարարության ՔԿ վարչության պետ (լրացված)

1 րոպեի ընթերցում

Արթուր Օսիկյանն ազատվել է ՀՀ փոխոստիկանապետի պաշտոնից և նշանակվել Արդարադատության նախարարության ՔԿ վարչության պետ (լրացված)

ԵՐԵՎԱՆ, 3 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի այսօր ստորագրած հրամանագրի համաձայն`Արթուր Օսիկյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի տեղակալի պաշտոնից:

Ինչպես«Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, ՀՀ Նախագահը հրամանագիրն ստորագրել է` հիմք ընդունելով «Ոստիկանությունում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասը:

Սերժ Սարգսյանի մեկ այլ հրամանագրով` Արթուր Օսիկյանը նշանակվել է Հայաuտանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության պետ:

ՀՀ Նախագահն այս հրամանագիրն ստորագրել է` հիմք ընդունելով«Քրեակատարողական ծառայության մաuին» Հայաuտանի Հանրապետության oրենքի 16-րդ հոդվածի 1-ին մաuը:

Սերժ Սարգսյանը նաև հրամանագիր է ստորագրելՀայկ Հարությունյանին Հայաuտանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության պետի պաշտոնից ազատելու մասին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում