Սպորտ

Դիեգո Մարադոնան և Ռոբերտո Բաջոն մասնակցել են Հռոմի պապի բարեգործական խաղին

1 րոպեի ընթերցում

Դիեգո Մարադոնան և Ռոբերտո Բաջոն մասնակցել են Հռոմի պապի բարեգործական խաղին

ԵՐԵՎԱՆ, 2 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայտնի ֆուտբոլային աստղեր Դիեգո Մարադոնան և Ռոբերտո Բաջոն մասնակցել են Հռոմի Ֆրանցիսկոս պապի կազմակերպած միջկրոնական ֆուտբոլային հանդիպմանը: Հռոմի Օլիմպիկ մարզադաշտում սեպտեմբերի մեկին միմյանց հետ մրցել են Կաթոլիկ եկեղեցու առաջնորդի նախաձեռնությամբ ստեղծված «Scholas Occurrentes» և իտալացի ֆուտբոլիստ Խավիեր Զանետիի «Պուպի» թիմերը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով New York Daily News պարբերականը, հանդիպումն ավարտվել է Զանետիի թիմի հաղթանակով` 6-3 հաշվով:

Հռոմի պապը, ով ֆուտբոլի կրքոտ երկրպագու է, ներկա չի եղել հանդիպմանը: Սակայն խաղից առաջ նա առանձնազրույց է ունեցել երկու թիմերի հետ, ինչպես նաև մարզադաշտում ցուցադրել են նրա ուղերձը ֆուտբոլիստներին և երկրպագուներին:Մարադոնան արգենտինայի ազգային հավաքականի մարզաշապիկ է նվիրել Հռոմի պապին:

Բարեգործական խաղի գաղափարը ծագել էր, երբ հովվապետն անցած տարի հանդիպել էր Խավիեր Զանետիի հետ: Հանդիպումը միտված է խաղաղության խթանմանը և խաղից ստացված հասույթը տրամադրվելու է վտագի տակ գտվող երեխաների կարիքները հոգալու համար:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում