ԵՐԵՎԱՆ, 1 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անհայտ մի հաքեր հափշտակել եւ Համացանցում զետեղել է Հոլիվուդի տասնյակ դերասանուհիների ինտիմ լուսանկարները, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Variety հրատարակությանը:
Աստղերի ցուցակում, որոնց լուսանկարները հրապարակվել են 4chan.org անոնիմ ֆորումում, հայտնվել են «Քաղցած խաղեր» ֆիլմի աստղ Ջենիֆեր Լոուրենսը, դերասանուհի եւ երգչուհի Արիանա Գրանդեն, դերասանուհի Կիրսթեն Դանսթը, երգչուհի Սելենա Գոմեսը եւ Ավրիլ Լավինը, ինչպես նաեւ բազմաթիվ այլ հայտնի անձինք: Ընդամենը ցուցակում տեղ է գտել 60-ից ավելի անուն, այդ թվում՝ Քիմ Քարդաշյանը, Ռիհաննան եւ Մերի-Քեյթ Օլսենը:
Ինչպես գրում է buzzfeed. com պորտալը, լուսանկարները հափշտակած հաքերը առաջարկել է բիթկոինների դիմաց հրապարակել հանհրահայտ անձանց էլ ավելի շատ լուսանկարներ: Պորտալի տվյալներով՝ հաքերը հավանաբար կոտրել է iCloud ծառայությունը, ինչից հետո հնարավորություն է ստացել հափշտակելու իր «զոհերի» շարժական հեռախոսներում առկա տեղեկատվությունը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: