ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի շախմատի հավաքականի առաջատար Լևոն Արոնյանը Սենթ-Լուիսի մրցաշարի առաջին տուրում միավորը կիսեց մրցակցի հետ:
ԱՄՆ-ի Սենթ-Լուիս քաղաքում ընթացող շախմատային խոշոր մրցաշարի առաջին տուրում Արոնյանի մրցակիցը Հիկարու Նակամուրան էր: Արոնյանը խաղում էր սպիտակ խաղաքարերով, և 40-րդ քայլին շախմատիտսները կիսեցին միավորը:
Միաժամանակ ընթացող պարտիաներում աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կարլսենը ոչ-ոքի խաղաց Մաքսիմ Լագրավի հետ, իսկ Ֆաբիանու Կարուանան առավելության հասավ Վեսելին Տոպալովի նկատմամբ:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ, երկրորդ տուրում Արոնյանը կխաղա Վեսելին Տոպալովի հետ: Մյուս զույգերը կլինեն Հիկարու Նակամուրան ևՄագնուս Կարլսենը, Ֆաբիանու Կարուանան և Մաքսիմ Լագրավը: