Շոու բիզնես

Լոս Անջելեսում հանձնվել են «Էմմիի» մրցանակները

2 րոպեի ընթերցում

Լոս Անջելեսում հանձնվել են «Էմմիի» մրցանակները

ԵՐԵՎԱՆ, 26 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լոս Անջելեսի Nokia Theatre-ում տեղի Է ունեցել «Էմմի» (Primetime Emmy Award) հեղինակավոր հեռուստատեսային մրցանակի հանձնման 66-րդ արարարողությունը:

Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, արարողությունը վարել Է ամերիկացի դերասան եւ զավեշտակատար Սեթ Մայերսը: Մրցանակի հաղթահերոսն Է դարձել «Ամեն տեսակի արատների անձնատուր» (Breaking Bad) սերիալը, որն ընդհանուր առմամբ ստացել Է հինգ պարգեւ, այդ թվում որպես լավագույն դրամատիկական սերիալ: Բրայան Քրենսթոնը, որը սերիալում կատարել Է քիմիկոս Ուոլթեր Ուայթի դերը, ստացել Է տղամարդու լավագույն դերի համար պագեւը, իսկ Ահարոն Փոլը եւ Աննա Գաննը դարձել են երկրորդ պլանի լավագույն դերասաններ: Սերիալը նաեւ նշվել Է «Լավագույն սցենար» կատեգորիայում:

Լավագույն ռեժիսուրայի համար «Էմմին» ստացել Է Քերի Ֆուկունագան («Իսկական դետեկտիվ»/ True Detective): Դրամատիկական սերիալի լավագույն դերասանուհի Է ճանաչվել Ջուլիանա Մարգուլիսը «Ճիշտ կինը»(The Good Wife) սերիալում կատարած աշխատանքի համար:

Անցած սեզոնի լավագույն կատակերգական սերիալ Է ճանաչվել «Ամերիկյան ընտանիք»-ը (Modern Family), որը պարգեւ Է ստացել հինգերորդ անգամ անընդմեջ, հաղորդել Է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում