Կարեն Գրիգորյանը` շախմատի համաշխարհի ուսանողական խաղերի արծաթե մեդալակիր
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 25 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լեհաստանի Կատովիցե քաղաքում ավարտվածաշխարհի ուսանողական առաջնությունում փայլուն արդյունքի է հասել ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի 2-րդ կուրսի ուսանող, երևանցի գրոսմայստեր Կարեն Գրիգորյանը: Մեր ներկայացուցիչը 9 հնարավորից վաստակել է 6.5 միավոր և, բաժանելով 1-3 տեղերը, լրացուցիչ ցուցանիշներով արժանացել է արծաթե մեդալի: Զավեն Անդրիասյանը վաստակել է 6 միավոր և գրավել 7-րդ տեղը, իսկ Տիգրան Ս. Պետրոսյանը՝ 5 միավորով զբաղեցրել է 20-րդ տեղը: Հաղթող է ճանաչվել ռուսաստանցի գրոսմասյտեր Սանան Սյուգիրովը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան:
Կանանց մրցաշարում հանդես եկող Մարիա Գևորգյանը վաստակել է 5,5 միավոր և գրավել 6-րդ տեղը:
Թիմային ընդհանուր արդյունքով Հայաստանի հավաքականը նվաճել է բրոնզե մեդալ: