Հայաստանի տանկային բիաթլոնիստները նույն հաջողությունը կունենային նույնիսկ ԱՄՆ-ի մասնակցության դեպքում

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 22 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի տանկային բիաթլոնի հավաքականի կհասներ նույն հաջողությանը, եթե անգամ բիաթլոնի աշխարհի առաջնության մասնակցեր ԱՄՆ հավաքականը:

«Այո, ես այն կարծիքին եմ, որ Հայաստանի թիմը կգրանցեր նույն արդյունքը, եթե բիաթլոնի աշխարհի առաջնության մասնակցեր Ամերիկայի Միացյալ Նահանգների թիմը: Ռուսաստանի Դաշտնությունը մասնակցության հրավեր ուղարկել էր ամբողջ աշխարհին»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս կարծիքը հայտնեց ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ, գեներալ-մայոր Վարդան Ավետիսյանը:

Զինծառայող փոխչեմպիոններից շարքային Ծառուկյանն, անդրադառնալով այն հարցին, թե արդյոք նույն արդյունքը կլիներ, եթե մրցաշարին մասնակցեր նաև ԱՄՆ թիմը, նշեց. «Քանի որ նրանք չեն ուսումնասիրել T-72 տանկը, այդ մրցումներին մասնակցելով, չէին կարողանա նույն արդյունքը ցույց տալ, ինչ-որ կլիներ իրենց հարազատ «Աբրամս» տանկով»,- եզրափակեց զինովորը:

Մերձմոսկովյան Ալաբինոյում անցկացված տանկային բիաթլոնի աշխարհի առաջնության եզրափակիչ փուլի արդյունքում Հայաստանի հավաքականը զբաղեցրել է երկրորդ տեղը: Այս տարի այդ առաջնության պատմության մեջ առաջին անգամ հանդիպել են աշխարհի 12 երկրների անձնակազմեր՝ Անգոլայի, Հայաստանի, Բելառուսի, Վենեսուելայի, Հնդկաստանի, Ղազախստանի, Ղրղըզստանի, Չինաստանի, Քուվեյթի, Մոնղոլիայի, Ռուսաստանի, Սերբիայի, իսկ ավելի քան 20 պետությունների պատվիրակություններ մրցումներին մասնակցում են դիտորդի կարգավիճակով:

Հայերեն English Русский

Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Դոնալդ Թրամփին ծննդյան օրվա առթիվ

Խորհրդարանական ընտրությունների վերջնական արդյունքները

ԿԸՀ-ն ամփոփում է խորհրդարանական ընտրությունների վերջնական արդյունքները

ԿԸՀ-ն ամփոփել է խորհրդարանական ընտրությունների վերջնական արդյունքները. ԲՀԿ-ն 4 տոկոս չի հավաքել

Հիքմեթ Հաջիևը Հայաստան է ժամանել ցամաքային սահմանի սահմանազատված հատվածով

Արմեն Գրիգորյանն ու Հեքմեթ Հաջիևը Դիլիջանում քննարկել են խաղաղության օրակարգին առնչվող հարցեր

ԱԳ նախարարը աշխատանքային այցով գտնվելու է Լյուքսեմբուրգում

18 երկիր, 540-ից ավելի մարզիկ. Գյումրիում ընթանում է Կյոկուշին կարատեի Ասիայի առաջնությունը

Հանրապետության տարածքում սպասվում է անձրև և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է նաև կարկուտ

Իսրայելի պաշտպանության բանակը ԱՄՆ-Իրան համաձայնագրի շրջանակներում կարող է դադարեցնել առաջխաղացումը Լիբանանում