Տիգրան Մանսուրյանի գործերը հնչել են Շվեյցարիայի միջազգային փառատոնում

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 20 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տասնամյակներ շարունակ հայ երաժշտության զարգացման և հանրայնացման գործում մեծ ավանդ ունեցող ՀՀ ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանն օգոստոսի 1-14-ն անցկացրել է Շվեյցարիայի Դավոս քաղաքում ` որպես Դավոս միջազգային երաժշտական փառատոնի «Composer in Residence»՝ պատվավոր հեղինակ, ում ստեղծագործությունների շուրջ են ծրագրվում փառատոնի համերգները: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի կոմպոզիտորների միությունից, Շվեցարիայում հնչել են Տիգրան Մանսուրյանի բազմաթիվ ստեղծագործությունները: Դրանց կատարմանը մասնակցել են հայտնի «Meta 4» լարային քառյակը Ֆինլանդիայից, «Cavatine» քառյակը Ֆրանսիայից, «Schumann» քառյակը Գերմանիայից, «Trio Rafale» եռյակը Շվեյցարիայից:

Փառատոնի մասնակից, անվանի ջութակահար Իլյա Գրինգոլցը կատարել է Մանսուրյանի Ջութակի առաջին կոնցերտը: Հնչել են նաև Մանսուրյանի «Agnus Dei» և «Con anima» կամերային գործերը, ինչպես նաև ալտի և հարվածային նվագարանների համար գրված մի շարք ավելի փոքր ծավալի ստեղծագործություններ:

Տիգրան Մանսուրյանը ծնվել է 1939 թվականի հունվարի 27-ին, Բեյրութում: Հայրենադարձության ճանապարհները նրան բերել են Հայաստան՝ Արթիկի շրջան, ուր բնակություն է հաստատել իրենց ընտանիքը: Մանսուրյանի կամերային և գործիքային ստեղծագործությունները բազմիցս կատարվել են նախկին Խորհրդային Միության մշակութային կենտրոններում ու արտասահմանում, բարձր գնահատվել իրենց գեղարվեստական անկրկնելիության, բոլորովին նոր ազգային ոլորտների բացահայտման շնորհիվ: Նորագույն միջոցներին հմտորեն տիրապետող ու դրանք լայնորեն կիրառող Մանսուրյանն առաջինն էր, ով կոմպոզիցիոն ժամանակակից հնարքներ ներմուծեց Հայաստան, ինչպես օրինակ` նեոկլասիցիզմ, դոդեկաֆոնիզմ, վեբեռնիզմ։ Կոմպոզիտորի ստեղծագործությունները մեծ հաջողությամբ են ընդունվում Լոնդոնում, Փարիզում, Հռոմում, Միլանում, Վիեննայում, Մոսկվայում, Վարշավայում, Նյու-Յորքում, Լոս Անջելեսում և համաշխարհային երաժշտական այլ մայրաքաղաքներում։

Մանսուրյանի ստեղծագործությունները հայկական երաժշտարվեստի և ժողովրդական ավանդույթների հետաքրքիր միահյուսություն են՝ արտահայտիչ մեղեդիներով և բարձրաճաշակ հնչերանգներով։ Գրել է նաև երաժշտություն ֆիլմերի համար՝ «Նռան գույնը», «Կտոր մը երկինք», «Մենք ենք, մեր սարերը», «Ճերմակ անուրջներ», «Հին օրերի երգը» և այլն։

Հայերեն Русский

Պլովդիվի գյուղատնտեսական համալսարանի հանդեպ օտարերկրյա ուսանողների հետաքրքրությունն աճում է․ BTA

Ինչպես ստանալ ավելին ճամփորդական ծախսերի դիմաց

Գևորգ Պապոյանի գլխավորությամբ կայացել է Փոքր և միջին ձեռնարկատիրությունների զարգացման ենթախորհրդի նիստը

Ֆրիդրիխ Մերցը Հարավային Կովկասում խաղաղությունը, անվտանգությունն ու կայունությունն անհրաժեշտություն է համարում

ՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ- 21/07/26

Ասիական ինդեքսներ - 21/07/26

Երևանում Հյուսիսային պողոտայում գտնվող ռեստորանում արտադրվում է վտանգավոր սննդամթերք․ ՍԱՏՄ

Իսրայելի բանակը Գազայի հատվածում կիլոմետրեր ձգվող հողե պատնեշ է կառուցում

Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանից նավթամթերքի մատակարարումները կարևոր ներդրում են Հայաստանի էներգետիկ անվտանգության մեջ

Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,0451 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը