Դավիթ Վարդանյանը «Մանկական նոր ալիք»-ում զբաղեցրել է չորրորդ հորիզոնականը

3 րոպեի ընթերցում

ՂՐԻՄ, 19 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Մանկական նոր ալիք»-ում այս տարի Հայաստանը ներկայացնող 12-ամյա Դավիթ Վարդանյանը հեղինակավոր մրցույթում զբաղեցրել է չորրորդ հորիզոնականը: Պրոֆեսիոնալ ժյուրիի անդամները Դավթի երկու ելույթները 110 հնարավորից 104 միավոր են գնահատել: Ղրիմից«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում Դավթի երաժշտական պրոդյուսեր Գրիգոր Կյոկչյանն ընդգծեց, որ կազմակերպիչները որոշիչ չեն համարել «Մանկական նոր ալիք»-ի երկրորդ մրցութային օրվա ընթացքում ծնողների կատարած քվեարկությունը:

«Մրցույթում հաղթող ճանաչվեց Ուկրաինայի ներկայացուցիչ Անդրեյ Բոյկոն, ով շատ լավ հանդես եկավ մրցութային երկու օրերին, և իսկապես լավագույնն էր: Երկրորդ և երրորդ հորիզոնականներում, ի վերջո, երեքական հաղթող եղավ: Իսկ Դավիթը զբաղեցրեց չորրորդ հորիզոնականը: «Հանդիսատեսի համակրանք» մրցանակին էլ արժանացավ Ռուսաստանի ներկայացուցիչ Եկատերինա Մանեշինան»,-նշեց Կյոկչյանը:

Նրա համոզմամբ՝ Դավիթը շատ լավ է հանդես եկել, և կատարել է իր առջև դրված խնդիրը: «Հպարտ եմ նրա կատարած աշխատանքով, և շատ ուրախ եմ, որ աշխատել եմ նրա հետ: Կարևորում եմ այն հանգամանքը որ Իգոր Կրուտոյի ակադեմիան պայմանագիր է կնքել Դավթի հետ, և նա այսուհետև մասնակցելու է տարբեր վարպետության դասերի: Սա շատ լուրջ առաջարկ է, որը ոչ բոլորին է արվում»,-նշեց Գրիգոր Կյոկչյանը:

Կյոկչյանն հավելեց, որ թե՛ ինքը, թե՛ Դավիթը շատ բան են սովորել մրցույթի արդյունքում, ինչը շատ կարևոր փորձ էր նրանց երկուսի համար:

Դավիթ Վարդանյանը դեռևս Հայաստան չի վերադառնա: Նրա ծնողներն «Արմենպրես»-ին տեղեկացրին, որ այս օրերին նա հանդես կգա Ռուսաստանի Տուապսե քաղաքում՝ տեղի հայկական համայնքի հրավերով: Պատանի երգիչը շարունակելու է զարմացնել և ուրախացնել իր հայրենակիցներին:

«Մանկական նոր ալիք-2014» երաժշտական տոնն անցկացվեց Ղրիմի «Արտեկ» միջազգային մանկական կենտրոնում օգոստոսի 5-19-ը: Բուն մրցույթը տեղի ունեցավ օգոստոսի 16-18-ը: Այս տարի ժյուրիի կազմում հանդես եկան անվանի արտիստներ Ալեսանդրո Սաֆինան, Նյուշան, Լև Լեշչենկոն և Ֆիլիպ Կիրկորովը: Ժյուրին ղեկավարում էր մրցույթի հիմնադիր Իգոր Կրուտոյը:

Միջազգային «Նոր ալիք» մրցույթը կազմակերպվում է ամեն տարի: Առաջին մրցույթը տեղի է ունեցել2002 թվականին Յուրմալայում: Մրցույթի ստեղծման գաղափարը պատկանում է Իգոր Կրուտոյին և Ռայմոնդ Պաուլսին: 2008 թվականից սկսած` ամեն տարի անցկացվում է նաև «Մանկական նոր ալիք»-ը, որի առաջին մրցույթը տեղի է ունեցել նոյեմբերի 28-29-ին Մոսկվայում:

«Մանկական նոր ալիք»-ի ամբողջ ընթացքին հետևեցՌոզա Գրիգորյանը

Հայերեն English Русский

«Երևանի երաժշտական գիշեր» միջոցառումով պայմանավորված՝ մայրաքաղաքում կլինեն փակ փողոցներ

Սեպտեմբերի 10-ի միջոցառումների անոնս

Մոլդովայի վարչապետը մտահոգություն է հայտնել երկրի տարածք ԱԹՍ-ների ներթափանցման առնչությամբ. Moldpres

Սոնա Ղազարյանն ընտրվել է ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ

Հայաստանի ազգային գրադարանում բացվել է սահմանափակ կարողություններ ունեցողների համար ընթերցասրահ

Լեհաստանն Ուկրաինային կտրամադրի 50 միլիոն եվրոյի ռազմական օգնություն

Կառավարությունն առաջարկում է ՀԷՑ-ի 100 տոկոս բաժնետոմսերի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչել

Կաշառքի գործով ձերբակալվել է 8 անձ, այդ թվում՝ Մեղրիի համայնքապետը

Հյուսիսային Կորեան ուրանի հարստացման նոր օբյեկտ է կառուցել. ԱԷՄԳ

Հայաստանն ու Լեհաստանը պատրաստվում են խորացնել տնտեսական կապերը. գործարար համաժողով՝ Երևանում