Շախմատիստ Մհեր Հովհաննիսյանը լավագույնն էր բելգիական շախմատային մրցաշարում
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 18 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միջազգային վարպետ Մհեր Հովհաննիսյանը գերազանց արդյունքով հաղթեց Շարլռուայի մրցաշարում: Միջազգային վարպետ Մհեր Հովհաննիսյանը Բելգիայի Շարլռուա քաղաքում անցկացված օփենում 9 հնարավորից վաստակեց 7,5 միավոր եւ 227 մասնակիցների մեջ նվաճեց առաջին մրցանակը:«Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան:
Շարլռուայի մրցաշարը մեկնարկել էր հուլիսի 31-ին: Այն անցկացվում է արդեն 13-րդ անգամ և բաղկացած էր 9 փուլերից: