«Մանկական նոր ալիք»-ի երկրորդ մրցութային օրը քվեարկել են նաև մասնակիցների ծնողները

4 րոպեի ընթերցում

ՂՐԻՄ, 18 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Մանկական նոր ալիք»-ում Հայաստանն այս տարի ներկայացնող 12-ամյա Դավիթ Վարդանյանն օգոստոսի 17-ին՝ մրցույթի երկրորդ օրը, հանդես է եկել առաջին համարի ներքո՝ Բրունո Մարսի «Locked Out of Heaven» երգով: Պրոֆեսիոնալ ժյուրիի անդամները հայ պատվիրակի ելույթը 55 հնարավորից 50 միավոր են գնահատել:

Ղրիմից«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում Դավթի երաժշտական պրոդյուսեր Գրիգոր Կյոկչյանն ընդգծեց, որ «Մանկական նոր ալիք»-ի երկրորդ մրցութային օրվա մեկնարկին այս տարի տարօրինակ նորամուծություն է տեղի ունեցել: «Համերգից րոպեներ առաջ կազմակերպիչները հրավիրեցին բոլոր 17 երկրների մասնակից երեխաների ծնողներին՝ ելույթ ունեցողների համար ժյուրիի հետ հավասար քվեարկելու նպատակով: Ընդ որում՝ ծնողներն իրենց երեխաների համար չէին կարող քվեարկել: Մեր հարցին՝ ինչու են որոշել նման բան անել, կազմակերպիչները նշեցին, որ ժյուրիի անդամները քիչ են, և իրենք որոշել են, որ ծնողները ևս պետք է քվեարկեն»,-նշեց Կյոկչյանը:

Քվեարկությանը մասնակցել է նաև Դավթի հայրը՝ Արտակ Վարդանյանը: «Արմենպրես»-ի հետ զրույցում նա նշեց, որ ոչ ոք չէր սպասում, որ նման բան տեղի կունենա: «Ծնողները հայտնվեցին բարդ իրավիճակում, որովհետև կարող էին հինգ միավոր նշանակել ընդամենը երեք անգամ, չորս միավոր՝ կրկին երեք անգամ և այդպես շարունակ: Նույնիսկ չկարողացանք հաշվարկել, թե ով որքան միավոր ստացավ»,-նշեց Արտակ Վարդանյանը:

Գրիգոր Կյոկչյանն էլ հավելեց, որ ծնողները Դավթին այնքան էլ բարձր չեն նշանակել, թեպետ պրոֆեսիոնալ ժյուրին նրա ելույթից հետո միայն 10 միավորներ է դրել: «Դավիթը շատ լավ երգեց, և կատարեց իր առջև դրված խնդիրը: Ժյուրին այս մրցութային օրը շատ խիստ էր գնահատում, և միավորները ցածր էին: Պատճառներ փնտրել չեմ սիրում, սակայն մեր 10 միավորները, կարծում եմ, պայմանավորված էին հենց նրանով, որ Դավիթը հանդես է եկել հենց առաջին համարի ներքո»,-նշեց Կյոկչյանը:

Գրիգոր Կյոկչյանն ընդգծեց, որ մրցույթի առաջատար՝ Ուկրաինան ներկայացնող Անդրեյ Բոյկոն, պրոֆեսիոնալ ժյուրիի անդամների կողմից այսօր էլ ստացավ 11-եր, սակայն ծնողները նրան այնքան ցածր նշանակեցին, որ նա չի էլ հաղթի մրցույթում: «Արդյունքում՝ ծնողների քվեարկության շնորհիվ, կարծես թե առաջատար է Բելառուսի ներկայացուցիչ Ռուսլան Ասլանովը: Դավիթն, ըստ իմ հաշվարկների, հավանաբար կզբաղեցնի 6-րդ կամ 7-րդ հորիզոնականը»,-հավելեց Դավթի երաժշտական պրոդյուսերը: Այնուամենայնիվ, Դավիթը և Գրիգորը չեն հուսահատվում, և համոզված են, որ մրցույթի մեր պատվիրակը շատ լավ է հանդես եկել:

«Մանկական նոր ալիք-2014» երաժշտական տոնն անցկացվում է Ղրիմի «Արտեկ» միջազգային մանկական կենտրոնում օգոստոսի 5-19-ը: Բուն մրցույթն անցկացվում է օգոստոսի 16-18-ը: Այս տարի ժյուրիի կազմում հանդես են գալիս անվանի արտիստներ Ալեսանդրո Սաֆինան, Նյուշան, Լև Լեշչենկոն և Ֆիլիպ Կիրկորովը: Ժյուրին ղեկավարում է մրցույթի հիմնադիր Իգոր Կրուտոյը: Մրցույթի այս տարվա հայ պատվիրակ Դավիթ Վարդանյանը օգոստոսի 16-ին կատարել է Սոնա Շահգելդյանի «Կորո՞ւստ, թե՞ գանձ» երգով և հնարավոր 55 միավորից ստացել 54-ը:

Միջազգային «Նոր ալիք» մրցույթը կազմակերպվում է ամեն տարի: Առաջին մրցույթը տեղի է ունեցել2002 թվականին Յուրմալայում: Մրցույթի ստեղծման գաղափարը պատկանում է Իգոր Կրուտոյին և Ռայմոնդ Պաուլսին: 2008 թվականից սկսած` ամեն տարի անցկացվում է նաև «Մանկական նոր ալիք»-ը, որի առաջին մրցույթը տեղի է ունեցել նոյեմբերի 28-29-ին Մոսկվայում:

«Մանկական նոր ալիք»-ի ընթացքին հետևում էՌոզա Գրիգորյանը

Հայերեն English

Սևանի ջրափրկարարները օգնության են հասել լճում հայտնված քաղաքացիներին

Թեհրանը Երևանին առաջարկել է ավելացնել Հայաստան արտահանվող գազի ծավալները

Հայաստանն ու Իրանը կստեղծեն գազի առևտրի հարցերով զբաղվող աշխատանքային խումբ

Երևանի աղբահանության համակարգը շուտով կհամալրվի 10 նոր սերնդի աղբատար մեքենաներով. Տիգրան Ավինյան

Սաուդյան Արաբիան Եմենից արձակված բալիստիկ հրթիռներ է որսացել

Իրավապաշտպան կազմակերպություններից մեկի անունից ուղարկվում են կեղծ նամակներ. Ոստիկանությունը քաղաքացիներին հորդորում է զգոն լինել

Ընթացիկ տարվա առաջին կիսամյակի տվյալներով Հայաստանից արտահանումն աճել է մի քանի ուղղություններով. Գևորգ Պապոյան

ՏԿԵ նախարարը Թեհրանում հանդիպում է անցկացրել Իրանի նավթի նախարարի հետ

Կատարի և Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարները քննարկել են Պարսից ծոցում լարվածության թուլացմանն ու անվտանգությանն ուղղված ջանքերը

Հանրապետության տարածքում սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կբարձանա