Ֆուտբոլ

«Մանչեստեր Յունայթեդ»-ը պարտվեց «Պրեմիեր լիգա»-ի առաջին խաղում

1 րոպեի ընթերցում

 «Մանչեստեր Յունայթեդ»-ը պարտվեց  «Պրեմիեր լիգա»-ի առաջին խաղում

ԵՐԵՎԱՆ, 16 ՕԳՈՏՍՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Անգլիայի «Պրեմիեր լիգա»-ն մեկնարկեց «Մանչեստեր Յունայթեդ»-«Սուոնսի» խաղով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` Լուիս վան Գալի գլխավորած թիմը առաջին խաղում պարտվեց «Սուոնսի»-ին 1:2 հաշվով:

Թեպետ մեկնարկային րոպեներին հավասար պայքար էր ծավալվել խաղադաշտում, սակայն առաջինը խաղի հաշիվը բացեցին «Սուոնսի»-ի ֆուտբոլիստները: Գեղեցիկ գոլի հեղինակ դարձավ Կի Սյում Յոնը: Երկրորդ խաղակեսի 53-րդ րոպեին «կարմիր սատանաները» վերականգեցին հաշվի հավասարությունը: Խորամանկ հարվածով դարպասը գրավեց Ռունին: «Մանչեստեր Յունայթեդ»-ի պաշտպանների սխալից օգտվելով` խաղի 73-րդ րոպեին «Սուոնսի»-ին առաջ մղեց Սիգորդոսոնը: Հանդիպումն այդպես էլ ավարտվեց, և Լուիս վան Գալը պարտությամբ մեկնարկեց «Պրեմիեր լիգա»-ն:

«Մանչեստեր Յունայթեդ»-ի անգլիական «Պրեմիեր լիգա»-ի հաջորդ` 2-րդ տուրում, պետք է խաղա «Սանդերլենդ»-ի հետ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում