Ֆուտբոլ

Մարկո Ռոյսը վերականգնվել է վնասվածքից

1 րոպեի ընթերցում

Մարկո Ռոյսը վերականգնվել է վնասվածքից

ԵՐԵՎԱՆ, 16 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դորտմունդի «Բորուսիա»-ի առաջատար ֆուտբոլիստ Մարկո Ռոյսը վերականգնվել է վնասվածքից:

«Մարկո Ռոյսը վերականգնվել է վնասվածքից հետո: Շատ հնարավոր է, որ հաջորդ իսկ խաղին նա լինի պահեստայինների թվում»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` «Բորուսիա»-ի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպի խոսքերը փոխանցում է Goal.com-ը:

«Բորուսիա»-ի առաջատարը վնասվածք էր ստացել ֆուտբոլի աշխարհի առաջնության մեկնարկից առաջ կայացած Գերմանիա-Հայաստանի ընկերական խաղի ժամանակ: Ռոյսը չմասնակցեց նաև ֆուտբոլի Գերմանիայի սուպերգավաթի խաղարկությանը, որտեղ 2-0 հաշվով հաղթեցին դորտմունդցիները:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում