Ֆուտբոլ

Անգլիացիներն արգելում են երկրապագուներին ֆուտբոլի ժամանակ նկարված տեսանյութերը տեղադրել համացանցում

1 րոպեի ընթերցում

Անգլիացիներն արգելում են երկրապագուներին ֆուտբոլի ժամանակ նկարված տեսանյութերը տեղադրել համացանցում

ԵՐԵՎԱՆ, 16 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Անգլիաի «Պրեմիեր լիգա»-ի ղեկավարությունը կպատժի բոլոր այն երկրապագուներին, ովքեր առաջնության ընթացքում նկարված ոչ պաշտոնական տեսանյութերը կտեղադեն համացանցում:

Երկրպագուների շրջանում մեծ մասսայականություն է վայելում բջջային հեռախոսների միջոցով վարկյանապես համացանցում տեղադրել խփված գնդակը կամ խաղային դրվագը: «Պրեմիեր լիգա»-ն նման տեսանյութերը համարում է անօրինական:

«Երկրապագուներին կարել է հասկանալ, նրանք տեսել և նկարել են մի բան, որ ուզում են տեղադրել համացանցում: Սակայն նրանք չեն ընդունում, որ դրանով խախտում են օրենքը: Դա հեղինակային իրավունքների խախտում է»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` «Պրեմիեր լիգա»-ի արտաքին կապերի բաժնի ներկայացուցիչ Դեն Ջոնսոնի խոսքերը փոխանցում է Itar-Tass-ը:

Ֆուտբոլի Անգլիայի «Պրեմիեր լիգա»-ն կմեկնարկի շաբաթ օրը` «Մանչեստեր Յունայթեդ»-«Սուոնս» խաղով:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում