Ֆուտբոլ

«Ատլետիկո»-ի գլխավոր տնօրենը հերքում է Մարկո Ռոյսի տեղափոխության մասին լուրերը

1 րոպեի ընթերցում

 «Ատլետիկո»-ի գլխավոր տնօրենը հերքում է Մարկո Ռոյսի տեղափոխության մասին լուրերը

ԵՐԵՎԱՆ, 16 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսպանական «Ատլետիկո»-ի գլխավոր տնօրենը հերքում է այն լուրերը, որ իսպանական ակումբը հետաքրքրված է Դորտմունդի «Բորուսիա»-ի առաջատար ֆուտբոլիստ Մարկո Ռոյսի ծառայություններով: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով Goal.com-ը:

«Ռոյսի համար երբեք բանակցություններ չեն տարվել: Այժմ նա չի համապատասխանում «Ատլետիկո»-ի խաղաոճին»,- նման հայտարարություն է արել «Ատլետիկո»-ի գլխավոր տնօրեն Միգել Անխել Գիլ Մարինը:

Միջազգային մի շարք ԶԼՄ-ները տեղեկացնում էին, որ Ռոյսը ցանկություն է հայտնել տեղափոխվել «Ատլետիկո»-ի, իսկ իսպանական ակումբը նրա համար պատրաստ է վճարել 27 միլիոն եվրո:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում