Ֆուտբոլ

Բեյլը և Պեպեն կարող է չմասնակցեն Իսպանիայի սուպերգավաթի խաղին

1 րոպեի ընթերցում

Բեյլը և Պեպեն կարող է չմասնակցեն Իսպանիայի սուպերգավաթի խաղին

ԵՐԵՎԱՆ, 15 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մադրիդի «Ռեալ»-ի ֆուտբոլիստներ Գարեթ Բեյլը և Պեպեն կարող են չմասնակցել Իսպանիայի սուպերգավաթի առաջին խաղին, որում արքայական ակումբը կմրցի մադրիդի «Ատլետիկո»-ի հետ:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով իսպանական AS պարբերականը, նախօրեին երկու ֆուտբոլիստներն էլ չեն կարողացել ավարտել թիմի մարզումը, իսկ այսօր Բեյլն ու Պեպեն մարզվել են անհատական ծրագրով:

Հիշեցնենք, որ Իսպանիայի սուպերգավաթի առաջին խաղը կայանալու է օգոստոսի 20-ին «Սանտիագո Բեռնաբեու» մարզադաշտում, իսկ պատասխան հանդիպումը՝ օգոստոսի 27-ին «Վիսենտե Կալդերոն» մարզադաշտում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում