Իրավունք

Մոսկվայի քաղաքային դատարանը գործարար Լեւոն Հայրապետյանին թողել Է կալանքի տակ

2 րոպեի ընթերցում

Մոսկվայի քաղաքային դատարանը գործարար Լեւոն Հայրապետյանին թողել Է կալանքի տակ

ԵՐԵՎԱՆ, 15 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մոսկվայի քաղաքային դատարանը կալանքի տակ Է թողել գործարար Լեւոն Հայրապետյանին, ով մեղադրվում Է վատնման եւ հանցավոր ճանապարհով ձեռք բերված դրամական միջոցների լվացման մեջ:«Բասմանյան դատարանի որոշումը` կալանավորումը որպես Լեւոն Հայրապետյանի խափանման միջոց ընտրելու մասին, թողնել առանց փոփոխության, պաշտպանության վերաքննիչ գանգատն՝ առանց բավարարման»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ`ասված Է Մոսկվայի քաղաքային դատարանի որոշման մեջ:

Նիստից հետո Հայրապետյանի փաստաբան Հենրի Ռեզնիկը դատարանի վճիռը համարել Է «աղաղակող»: «Նա մեղադրվում Է մի հոդվածով, ըստ որի` չի կարելի կալանքի տակ վերցնել (ՌԴ-ի Քրեական օրենսգիրք 174.1), ուստի դա աղաղակող խախտում Է: Ես կարող եմ քննչական մեկուսարանում նրա գտնվելը բացատրել սոսկ այն բանով, որ ստացվել Է ինչ-որ հզոր պատվեր»,- ասել Է նա, հաղորդել Է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Դատական նույն նիստի ժամանակ հայտարարվել է, որ հետաքննությունն ունի փաստաթղթեր, որոնք հաստատում են Լեւոն Հայրապետյանի մասնակցությունը դրամական միջոցների վատնամանը եւ լվացմանը:«Հայրապետյանի մոտ կատարված խուզարկության ընթացքում առգրավվել են փաստաթղթեր, որոնք անմիջականորեն վկայում են նրա մասնակցությունը հանցագործության կատարմանը»,- ասել Է նա: Թե հատկապես ինչ փաստաթղթերի մասին Է խոսքը, քննիչը չի հայտնել:

Հետաքննության ներկայացուցիչը խնդրել Է մերժել մեղադրյալի համար պատժի ավելի մեղմ միջոց ընտրելու՝ պաշտպանների պահանջների բավարարումը: Նրա խոսքով՝ Հայրապետյանն ունի զգալի ֆինանսներ, կապեր, անշարժ գույք արտասահմանում, ուստիեւ կարող Է օգտվել դրանից, որպեսզի թաքնվի, ճնշում գործադրի գործի մյուս մասնակիցների վրա, ինչպես նաեւ այլ եղանակով խանգարի հետաքննության ընթացքին:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում