Իրավունք

Մոսկվայի քաղաքային դատարանը Լեւոն Հայրապետյանին պարտավորեցրել Է մասնակցելու իր գործին վերաբերող նիստին

2 րոպեի ընթերցում

Մոսկվայի քաղաքային դատարանը Լեւոն Հայրապետյանին պարտավորեցրել Է մասնակցելու իր գործին վերաբերող նիստին

ԵՐԵՎԱՆ, 15 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գործարար Լեւոն Հայրապետյանը, ով մեղադրվում է դրամական միջոցների վատնման եւ լվացման մեջ, օգոստոսի 15-ին հրաժարվել է կալանքի համար իր գանգատի վերաբերյալ նիստին մասնակցելուց:«Ես շատ վատ եմ ինձ զգում եւ հազիվ եմ հասել այստեղ: Կողքիս կանգնած Է բժիշկը՝ անհրաժեշտության դեպքում սրսկելու համար: Ես վստահում եմ իմ փաստաբաններին եւ կարծում եմ` նրանք կկարողանան գործը կատարել առանց ինձ»,- ասել Է նա, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Իր հերթին նրա պաշտպան Հենրի Ռեզնիկը նշել է, որ այն հիվանդությունը, որով տառապում է Հայրապետյանը, մեծ հուզական ծանրաբեռնվածության պայմաններում կարող Է առաջ բերել նոր նոպա եւ ծանր հետեւանքներ:Սակայն դատարանը վճիռ է կայացրել, որ դատական նիստը չի կարող անցնել առանց Հայրապետյանի, որը դրան մասնակցում է տեսակոնֆերանս կապի միջոցով:

Մոսկվայի Բասմանյան դատարանը քննիչի միջնորդությամբ ձեռնարկինչին կալանավորել Է մինչեւ սեպտեմբերի 15-ը: Հայրապետյանը չի համաձայնել սույն վճռին եւ այն գանգատարկել Է Մոսկվայի քաղաքային դատարանի վերաքննիչ ատյանում:

Սույն քրեական գործի շրջանակներում դատարանն կալանք Է դրել «Բաշնեֆտ» ընկերության բաժնետոմսերի վրա, որոնց արժեքը գերազանցում Է 300 միլիոն ռուբլին: Հայրապետյանն ինքը չի ընդունում մեղքը եւ ժխտում Է իր հասցեին առաջադրված բոլոր մեղադրանքները:

65-ամյա ձեռնարկատերը ձերբակալվել Է հուլիսի 15-ին Դոմոդեդովո օդանավակայանի օդանավասանդուղքի մոտ, որտեղ նա ժամաել Էր Նիցցայից: Այդ ձերբակալման հիմք են դարձել Բաշկիրիայից նախկին սենատոր Իգոր Իզմեստեւի ցուցմունքները, որը ցմահ բանտարկության պատիժ Է կրում մի շարք` առանձապես ծանր հանցագործությունների համար, հաղորդել Է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում