Ֆուտբոլ

«Բորուսիա»-ն նվաճեց Գերմանիայի սուպերգավաթը. Մխիթարյանը դարձավ փայլուն գոլի հեղինակ

1 րոպեի ընթերցում

 «Բորուսիա»-ն նվաճեց Գերմանիայի սուպերգավաթը. Մխիթարյանը դարձավ փայլուն գոլի հեղինակ

ԴՈՐՏՄՈՆԴ, 13 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դորտմունդի «Բորուսիա»-նԳերմանիայի սուպերգավաթի եզրափակչում 2:0 հաշվով հաղթանակի հասավ Մյունխենի «Բավարիա»-ինկատմամբ և տիրեց պատվավոր գավաթին:«Արմենպրես»-ի հաղորդմամբ`առաջին խաղակեսում իր թիմին առաջ մվեղ Հայաստանի ազգային հավաքականի առաջատար Հենրիխ Մխիթարյանը: 23-րդ րոպեին Մխիթարյանը կենտրոնով երկար ուղերթ կատարեց և փոխանցեց գնդակը Օբամեյանգին, սակայն մրցակցի պաշտպանը գնդակն ուղարկեց հետ`Մխիթարյանին և վերջինս շեշտակի հարվածով գրավեց Մանուել Նոյերի դարպասի իննյակը:

Այնուհետև երկրորդ կեսում փայլուն գրոհի արդյունքում գոլի հեղինակ դարձավ Օբամեյանգը: Մխիթարյանը կարող էր ևս մեկ գոլ հեղինակել, սակայն նրա հարվածը տուգանայինի մատույցներից փոքրինչ շեղությամբ անցավ դարպասաձողի կողքով: Մխիթարյանը հանդիպմանը մասնակցեց սկզբից մինչև վերջ:

Այսպիսով, մրցաշրջանի սկզիբը հաջող է դասավորվում դորտմուդնայն թիմի և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպանի համար. «Բորուսիա»-ննվաճեց առաջին ավարը:

Այս խաղից հետո դորմունդցիները կնախապատրաստվեն Բունդեսլիգայի նոր մրցաշրջանին: Առաջին տուրում`օգոստոսի 23-ին «Բորուսիա»-նկհանդիպի «Բայեր»-ին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում