ՀՀ կառավարությունն Իրաքի եզդիներին օգնություն հասցնելու արդյունավետ ուղիներ է որոնում

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 12 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության կառավարությունը ուղիներ է որոնում Իրաքի եզդիների օգնության համար նախատեսված 50 հազար դոլարն ավելի արդյունավետ տեղ հասցնելու համար: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց ՀՀ ԱԳ նախարարի մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը: «Գումարը դեռ չի փոխանցվել, մենք այս պահին ուղիներ ենք որոնում այդ գումարն ավելի օպտիմալ օգտագործելու համար և այդ հարցով խորհրդակցություններ ենք անցկացնում որոշ միջազգային կազմակերպությունների հետ»,- ասաց Բալայանը՝ ընդգծելով, որ Իրաքի եզդիներին ՀՀ կառավարության կողմից հատկացվող օգնության մասին կլինի համապատասխան հաղորդագրություն:

«Արմենպրես»-ի հետ զրույցում «Սինջար» եզդիների ազգային միավորման նախագահ Բորիս Մուրազին նշեց, որ ՀՀ կառավարության կողմի տրամադրվող օգնությունը կփոխանցվի Իրաքին, հավանաբար ՄԱԿ-ի գրասենյակի միջոցով: «Մենք նաև հաշվեհամար ենք բացել ծանր վիճակում հայտնված եզդիներին օգնության համար, որի վրա մեր հայ եղբայրներն արդեն 30 հազար դրամ փոխանցել են: Բացի այդ, մեր կազմակերպությունը ևս 1000 դոլար կփոխանցի այդ հաշվեհամարին և հնարավոր է, որ առաջիկա օրերին լինեն նոր փոխանցումներ»,- ասաց նա՝ տեղեկացնելով, որ հաշվեհամարի վրա հավաքված գումարն իրենք պատրաստվում են փոխանցել Թուրքիայի տարածքում ապաստան գտած եզդիներին, որոնք նույնպես ծանր վիճակում են հայտնվել:

Օգոստոսի 10-ին կայացած ասուլիսի ընթացքում Իրաքում եզդիների վիճակին անդրադարձավ Եզդիների միության նախագահ Ազիզ Թամոյանը՝ ընդգծելով, որ ԻԼԻՊ ահաբեկչական խմբավորումը բնաջնջում է ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներին և նրանք օգնության կարիք ունեն: Թամոյանը եւս ընդգծեց, որ Հայաստանի կառավարությունը ծրագրում է 50 հազար դոլար տրամադրել Իրաքի եզդիների օգնության նպատակով, որը հավանաբար, պարենային օգնության տեսքով կփոխանցվի ՄԱԿ-ի միջոցով:

ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայտարարության համաձայն, ԻԼԻՊ ահաբեկչական խմբավորման կողմից վերջին օրերին սպանվել է 40 եզդի երեխա: Իրաքում գտնվող ՄԱԿ-ի ներկայացուցչության տրամադրած տվյալների համաձայն վերջին ամսվա ընթացքում ԻԼԻՊ-ի գործողությունների հետևանքով մահացել է 500-ից ավելի և վիրավորվել շուրջ 7 հազար եզդի:

Հայերեն English Русский

Ռուսաստանի դեսպանին կանչել են Մոլդովայի ԱԳՆ

«Իսակով բարբիքյու» հանրային սննդի օբյեկտում արտադրվում է վտանգավոր սննդամթերք․ գործունեությունը կասեցվել է

Հութիները հրթիռներ են արձակել Սաուդյան Արաբիայի ուղղությամբ

Հայաստանում 643 բազմազավակ ընտանիք կարող է օգտվել նոր բնակարանային աջակցության ծրագրից

Օդի աղտոտման համար 3 միլիոն դրամ տուգանք՝ ԲԸՏՄ ստուգայցերի արդյունքում

Հնդկաստանն Իրանին բողոք է հայտնել Հորմուզի նեղուցում նավի վրա հարձակման հետևանքով իր քաղաքացու զոհվելու կապակցությամբ

Պետգույքի կոմիտեն ներկայացրել է ավտոմեքենաների և այլ շարժական գույքի առաջիկայում կայանալիք էլեկտրոնային աճուրդների ցանկը

Դեսպան Տիգրան Մկրտչյանն ու Ալբանիայի խորհրդարանի փոխնախագահը քննարկել են համագործակցությանը վերաբերող հարցեր

Թրամփը հուշագիրն անվանել է փորձություն, որն Իրանը ձախողել է

Երևանում ապօրինի վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու, գումար պահանջելու կասկածանքով 17 անձ է տեղափոխվել ոստիկանություն