Շոու բիզնես

Հայտնի է, թե որ համարի ներքո հանդես կգա «Մանկական նոր ալիք»-ի հայաստանյան ներկայացուցիչը

3 րոպեի ընթերցում

Հայտնի է, թե որ համարի ներքո հանդես կգա «Մանկական նոր ալիք»-ի հայաստանյան ներկայացուցիչը

ՂՐԻՄ, 11 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Մանկական Նոր ալիք»-ում Հայաստանն այս տարի ներկայացնող 12-ամյա Դավիթ Վարդանյանը մրցութային առաջին օրը՝ օգոստոսի 16-ին հանդես կգա 10-րդ, երկրորդ օրը՝ 17-ին՝ առաջին համարի ներքո: Ղրիմից«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում Դավթի երաժշտական պրոդյուսեր Գրիգոր Կյոկչյանը նշեց, որ Ղրիմում անցկացվել է վիճակահանություն, և պարզ է դարձել, թե մասնակից երկրների ներկայացուցիչները որ համարների ներքո են հանդես գալու:

«Ինչ-որ տեղ ափսոսում եմ, որ երկրորդ օրն առաջին համարի ներքո հանդես կգանք, սակայն չեմ կարծում, որ դա ինչ-որ որոշիչ դեր կխաղա: Իհարկե, նախընտրելի համար չէ, բայց ոչինչ: Լավ է, որ գոնե երկրորդ օրն է»,- նշեց Գրիգոր Կյոկչյանը:

Դավթի երաժշտական պրոդյուսերն ընդգծեց, որ մրցույթի հայ պատվիրակը փոքր-ինչ հիվանդ է: «Ամենուր օդափոխիչներ են միացված, երեխաները պարային փորձերն անելուց հետո քրտնում են, մրսում և հիվանդանում: Շատերն են հիվանդացել: Պիտի փորձենք հաղթահարել սա: Այսօր հիվանդության պատճառով Դավիթը բաց է թողել փորձը, որովհետև կոկորդն ուռել էր և դժվարությամբ էր երգում»,-հավելեց Գրիգորը՝ նշելով, որ, չնայած այդ փաստին, Դավիթը մնում է մրցույթի լավագույն հնգյակի շարքում:

Գրիգոր Կյոկչյանը հավելեց նաև, որ մրցույթի կազմակերպիչները փոխել են Դավթի երգերից մեկի գործիքավորումը: «Որոշված էր, որ առաջին՝ «Երկրի հիթի օր»-վա ժամանակ Դավիթը հանդես կգա Արտյոմ Հակոբյանի «Լուսավորական» երգով, որը ներկայացրել էր հայաստանյան «Մանկական Եվրատեսիլ»-ի նախընտրական փուլում: Փոխվել է այս երգի գործիքավորումը, քանի որ այն այնքան էլ չէին հավանել: Պիտի կարողանանք ընտելանալ այդ գործիքավորմանը: Երկրորդ օրն, ամենայն հավանականությամբ, կհնչի Բրունո Մարսի «Locked Out of Heaven» երգը: Այդ երգերն, ըստ մեր այսօրվա տվյալների, վերջնական են և կներկայացվեն մրցույթում»,-եզրափակեց երաժշտական պրոդյուսերը:

Միջազգային«Նորալիք»մրցույթըկազմակերպվումէամենտարի:Առաջինմրցույթըտեղիէունեցել2002թվականինՅուրմալայում:ՄրցույթիստեղծմանգաղափարըպատկանումէԻգորԿրուտոյինև ՌայմոնդՊաուլսին: 2008թվականիցսկսածամենտարիանցկացվումէնաև«Մանկականնորալիք»-ը,որիառաջինմրցույթըտեղիէունեցելնոյեմբերի28-29-ինՄոսկվայում: «Մանկական նոր ալիք-2014» երաժշտական տոնն անցկացվում է Ղրիմի «Արտեկ» միջազգային մանկական կենտրոնում օգոստոսի 5-19-ը: Բուն մրցույթը տեղի կունենա օգոստոսի 16-18-ը: «Մանկական նոր ալիք-2014»-ի շրջանակում պայքարը կծավալվի երկու մրցութային օրերին, կանցկացվեն մրցանակաբաշխության, բացման ու փակման հանդիսավոր արարողություններ:

«Մանկական նոր ալիք»-ի ընթացքին հետևում է

Ռոզա Գրիգորյանը

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում