Շոու բիզնես

Ռուսաստանցի Յուլյա Իոնինան նվաճել է «Աշխարհի միսիս-2014» տիտղոսը

1 րոպեի ընթերցում

Ռուսաստանցի Յուլյա Իոնինան նվաճել է «Աշխարհի միսիս-2014» տիտղոսը

ԵՐԵՎԱՆ, 11 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պետերբուրգցի Յուլյա Իոնինան հաղթել Է «Աշխարի միսիս-2014» մրցույթում, որն ավարտվել է Էկվադորում: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ին հաղորդել Է նրա մամուլի քարտուղար Օլգա Ֆիլատովան:

«Աշխարհի միսիս-2014» կոչմանը, այսինքն՝ մոլորակի ամենագեղեցիկ ամուսնացած կնոջ կոչմանը հավակնել են 40 մասնակից կանայք տարբեր երկրներից:

Յուլյա Իոնինան՝ երեք երեխաների 29-ամյա մայրը, ղեկավարում է «Գեղեցկություն եւ գթասրտություն» բարեգործական հիմնադրամը, հաջողակ ձեռնարկիչ Է, ստանում Է երկրորդ բարձրագույն կրթությունն «իրավաբանություն» մասնագիտությամբ: «Աշխարհի միսիս» մրցույթը հիմնվել Է 1985 թվականին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում