Քաղաքագետը շփման գծում Ադրբեջանի ակտիվությունը նաև կապում է այդ երկրում ծավալվող կրոնական հակասությունների հետ

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 5 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վերջին հայ-ադրբեջանական շփման գծում ադրբեջանական կողմի նկատվող ակտիվությունը պայմանավորված է այդ երկրում վերջին շրջանում նկատվող կրոնական հակասություններով շիաների և սուննիների միջև: Օգոստոսի 5-ին լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք հայտնեց քաղաքագետ Լևոն Մելիք-Շահնազարյանը: «Մեզ մոտ այդ հանգամանքի վրա այդքան էլ մեծ ուշադրություն չենք դարձնում, սակայն ադրբեջանական կողմի վերջին ակտիվությունը կապ ունի նաև այդ երկրում լայն բնույթ ստացած կրոնական հակասությունների հետ: Շփման գծում լարվածություն ստեղծելով՝ Ադրբեջանը փորձեց ընդհանուր թշնամու պատկեր ցույց տալ և այդպիսով մեղմել այդ հակասությունները»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց նա:

Ադրբեջանական կողմի ակտիվության երկրորդ պատճառը քաղաքագետը համարում է այն հանգամանքը, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարը, որը նշանակվել է այս տարվա հոկտեմբերին, սակայն մինչ այս պահը որևէ հաջողություն չի գրանցել և նախագահին ներկայացնելու ոչինչ չունի, ուստի ինչ-որ քայլեր է ձեռնարկել միանգամից մեծ հաջողություն գրանցելու համար, սակայն ստացվել է հակառակ պատկերը: «Հատկանշական է, որ այդ դիվերսիոն գործողությունների ընթացքում Ադրբեջանի նախագահը և պաշտպանության նախարարը Ադրբեջանում չեն եղել, և երևի նրանք պլանավորել էին Ադրբեջան վերադառնալ արդեն տրիումֆատորի կարգավիճակով, սակայն ստացվել է այնպես, որ վերադարձել են պարտված»,- ասաց Մելիք-Շահնազարյանը:

Երրորդ գործոնը, ըստ քաղաքագետի, արտաքին քաղաքական է և կապված է Ադրբեջան-ԱՄՆ հարաբերությունների հետ: Մելիք-Շահնազարյանը հիշեցրեց, որ վերջերս Ադրբեջանը արդեն հայտարարել է, որ պատրաստ է ԱՄՆ-ին տրամադրել իր օդանավերը, երկաթուղային հնարավորությունները և տարածքը՝ Աֆղանստանից իր զենքերը դուրս բերելու համար: Միևնույն ժամանակ, ԱՄՆ կոնգրեսն նախագիծ է քննարկում, որով առաջարկվում է սահմանել, որ Վրաստանը, Ուկրաինան և Ադրբեջանը ԱՄՆ-ի դաշնակիցներն են ՆԱՏՕ-ից դուրս: «Հիմա Ադրբեջանը ցանկանում է հասնել նրան, որ դառնա ԱՄՆ ռազմավարական դաշնակիցը ՆԱՏՕ-ից դուրս և դրա համար հարձակումներ է իրականացնում՝ ԱՄՆ-ին և Արևմուտքին ցույց տալու համար, թե իրենք պատժում են Ռուսաստանի ռազմավարական դաշնակցին»,- ընդգծեց քաղաքագետը:

Անցած գիշեր և այսօր առավոտյան ադրբեջանական կողմը կրկին խախտել է հրադադարի պահմանման ռեժիմը հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու տարբեր հատվածներում` կիրառելով հրաձգային, այդ թվում` խոշոր տրամաչափի զինատեսակներ:

Ստացված օպերատիվ տվյալների համաձայն` օգոստոսի 4-5-ն ընկած ժամանակահատվածում հայ-ադրբեջանական պետական սահմանագոտում հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է 45 անգամ: Տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 600 կրակոց:Հայկական կողմից պատասխան կրակ է բացվել 11 անգամ: Հակառակորդի ուղղությամբ արձակվել է 211 կրակոց:Հայկական կողմից տուժածներ չկան:

ՀՀ զինված ուժերը վստահորեն վերահսկում են սահմանային իրավիճակը շփման գծի ամբողջ երկայնքով, խստորեն հետևում են հրադադարի ռեժիմի պահպանմանը և իրավիճակին համարժեք գործողությունների են դիմում միայն հակառակորդի կողմից արձանագրվող նպատակային խախտումների դեպքում:

Հայերեն

Ռուսաստանում պատրաստվում են դիզելային վառելիքի արտահանման արգելքը երկարաձգել մինչև հոկտեմբերի վերջ

Առաջիկայում կքննարկվեն զոհված զինծառայող Ալբերտ Հովհաննիսյանի հուշապատկերի պահպանման տարբերակները. Երևանի քաղաքապետի խոսնակ

Յարոսլավլի մարզում հրավառության միջոցների արտադրամասում բռնկված հրդեհից 5 մարդ է զոհվել

Հայաստանի դպրոցներն ու բուհերը ստացել են ChatGPT Edu-ի և Codex-ի շուրջ 50 հազար կրթական բաժանորդագրություն

Թաիլանդում հեղեղումների հետևանքով առնվազն 8 մարդ է զոհվել, Բանգկոկում տուժել է շուրջ 700 հազար բնակիչ

ՖԻԴԵ-ի նոր նախագահը կայցելի Հայաստան

Հայտնի է Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում

«Վանաձոր» ՔԿՀ-ում երկու ներնետված փաթեթում հայտնաբերվել է չորս բջջային հեռախոս

Կիևին և Դնիպրոյին հասցված հարվածների հետևանքով առնվազն 4 մարդ է զոհվել

Սահմանագծման արդյունքում ՀՀ-ի` տարածքային զիջումների վերջին օրերի լուրերը չեն համապատասխանում իրականությանը