ԵՐԵՎԱՆ, 5 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկացի դերասանուհի Սանդրա Բուլոքը Հոլիվուդում դարձել է ամենաբարձր վարձատրվող դերասանուին ըստ Forbes հանդեսի վարկածի: Վերջին տարում նա վաստակել է 51 միլիոն դոլար, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:
Ինչպես նշել Է հրատարակությունը, իր եկամուտներով Բուլոքը պարտական Է գլխավորապես «Գրավիտացիա» ֆիլմի հաջողությանը, որտեղ դերասանուհին խաղացել Է գլխավոր դերը: «Գրավիտացիան» վարձույթում հավաքել Է 716 միլիոն դոլար:
Ինչպես հաշվարկել են հանդեսի լրագրողները, ամենաբարձր վարձատրվող դերասանուհիների թվում են Ջենիֆեր Լոուրենսը (34 միլիոն), Ջենիֆեր Էնիստոնը (31 միլիոն) եւ Գվինեթ Փելթրոուն (19 միլիոն): Անցյալ տարի առաջին հորիզոնականն զբաղեցրել Է Անջելինա Ջոլին՝ 33 միլիոն դոլար վաստակով: