Հասարակական

Ադրբեջանական լրատվամիջոցները կախվում են փրփուրներից. տեղեկատվական խայծերը կուլ չտալու չորս խորհուրդ

6 րոպեի ընթերցում

Ադրբեջանական լրատվամիջոցները կախվում են փրփուրներից. տեղեկատվական խայծերը կուլ չտալու չորս խորհուրդ

ԵՐԵՎԱՆ, 2 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Որքանո՞վ է ճիշտ ադրբեջանական լրատվամիջոցներում հայտնված տեղեկատվությունը թարգմանել եւ առանց ստուգելու հաղորդել ընթերցողին: Տեղեկատվության տրամադրման հարցում ի՞նչ սկզբունքներ է պետք կիրառել: Ինչպե՞ս «կուլ չտալ» հակառակորդի տեղեկատվական խայծերը: Այս հարցերի շուրջ «Արմենպրես»-ը զրուցել է հայկական մեդիադաշտի փորձագետների հետ ու պարզել, թե ինչ պետք է սպասել ադրբեջանական տեղեկատվական հարթակից առաջիկայում եւ լսել գնահատականներ հայկական եւ ադրբեջանական ԶԼՄ-ների աշխատանքի վերաբերյալ:

Տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը կարծում է, որ ադրբեջանական լրատվամիջոցներից որպես աղբյուր միշտ էլ կարելի է օգտվել, բայց միայն ինֆորմացիան ճշտելուց հետո: «Եթե նայենք, թե ինչպիսի տեղեկատվություն են տարածել երեկ և այսօր, կտեսնենք, որ մեծ քանակությամբ նպատակաուղղված ապատեղեկատվություն են տարածում: Այս պահին պետք է շատ զգույշ լինել: Մեր լրատվամիջոցները պետք է առաջնորդվեն այն կանխավարկածով, որ Ադրբեջանը ճիշտ տեղեկատվություն չի տարածում»,-ասաց Սամվել Մարտիրոսյանը` ևս մեկ անգամ շեշտելով, որ պետք է տասնապատիկ զգոն լինել:

Քաղաքագետ, times.am լրատվական-վերլուծական կայքի խմբագիր Հրանտ Մելիք-Շահնազարյանն էլ նշեց, որ նախկինում ավելի վտանգավոր բնույթ էր կրում ադրբեջանական աղբյուրներին հղում կատարելը: Հայկական լրատվամիջոցները ադրբեջանական աղբյուրներն ավելի հաճախ էին օգտագործում: «Ներկայում կարող ենք ասել, որ այդ աղբյուրները օգտագործում են ոչ թե լրատվամիջոցները, այլ լրատվական կայքերը: Դրանք փոքր կայքեր են, որոնք էժան ու պոպուլիստական հեղինակություն են փորձում վայելել նման նյութերի շնորհիվ, փորձում են այցելուներ բերել իրենց կայքեր»,-նշեց Հրանտ Մելիք-Շահնազարյանը` ավելացնելով, որ նմանատիպ կայքերը չի կարելի կոչել լրատվամիջոց:

«Պետք է տարբերակել իրական լրատվամիջոցները սովորական լրատվական կայքերից: Բոլոր դեպքերում վստահ եմ, որ խնդրի գիտակցումը հասարակական մակարդակում կա և ինչպես ժամանակին հնարավոր եղավ հաղթահարել այդ պրոբլեմը լրատվամիջոցների աշխատանքում, այդպես էլ նույն հաջողությամբ հնարավոր կլինի հաջողություն ունենալ լրատվական կայքերի դեպքում»,-շեշտեց նա:

Դիտարկմանը , որ նմանատիպ կայքերն ավելի շատ դիտողականություն ունեն ու մտահոգությունը հենց դրանում է` Հրանտ Մելիք-Շահնազարյանը նշեց. «Միանշանակ, այդպես է, որովհետև այդ կայքերի այցելության աղբյուրը սոցիալական ցանցերն են, որտեղ մարդիկ գնում են կանչող վերնագրերի հետևից, սա ուղղակի դիտողականություն է, բայց լսարան չէ: Նման կայքերը, սովորաբար, լսարան չունեն, մարդիկ, ովքեր պարբերաբար մտնում ու տեսնում են, թե ինչ նյութ կա: Մինչդեռ իրական լրատվամիջոցները, բոլոր դեպքում, թելադրող դիրքերում են տեղեկատվական դաշտում` անկախ այցելուների քանակից»,-ավելացրեց Հրանտ Մելիք-Շահնազարյանը:

«Արմենպրես» լրատվական գործակալության տնօրն Արամ Անանյանն էլ շեշտում է, որ ադրբեջանական լրատվամիջոցների վերջին օրերի գործունեության տրամաբանությունը հուշում է, որ նրանք չեն խորշում անգամ բացահայտ կեղծիք եւ սուտ տարածելուց: «Նման գործողություններն ունեն հստակ նպատակ` ապակողմնորոշելու եւ ապատեղեկացնելու հանրությանը եւ այդ առումով կարեւոր է, որ մեր գործընկերները հետեւեն լրատվական «հիգիենայի» պարզագույն կանոններին: Հարկ է նշել, որ նման իրավիճակներում չստուգված լրատվության հրատարակումը նաեւ հակասում է մասնագիտական էթիկայի պարզագույն կանոններին, որովհետեւ տեղի ունեցող իրադարձություններն արժանի են առավել համակողմանի եւ ճշմարտացի լուսաբանման»,- ասաց Արամ Անանյանը:

Անանյանը հատկանշական համարեց հայ քաղաքագետին վերագրվող ֆեյք օգտատիրոջ էջի ստեղծումն ու դրա միջոցով ապատեղեկատվության տարածումը: Դա ուներ մի նպատակ` գլխիվայր շուռ տալ իրականությունը, որը, սակայն, չհաջողվեց: Անդրադառնալով հայկական ԶԼՄ-ների գործունեությանը` Անանյանը կարեւորեց փաստը, որ ցանկացած իրավիճակում տեղեկատվության ձեռքբերման կարեւորագույն սկզբունքը պետք է լինի հավաստիությունը: «Այս առումով էլ քաղաքական տարբեր հայացքներ ունենալը չի նշանակում, որ պետք է զոհ գնալ հիմնական սկզբունքին` հավաստիությունը: Սա այն հարցը չէ, որով պետք է ինչ-ինչ խնդիրներ լուծենք»,- ասաց Անանյանը:

Քարոզչության ոլորտի հետազոտող Կարեն Վրթանեսյանն էլ նշում է, որ որոշակի փոփոխություններ է նկատել ադրբեջանական լրատվամիջոցներում: Նրա խոսքերով, ի տարբերություն նախորդ անգամների, հետախուզադիվերսիոն վերջին գործողությունների ժամանակ ադրբեջանական լրատվամիջոցները լուրեր էին հրապարակում իրենց կորուստների մասին: «Ինչ վերաբերում է հայ քաղաքագետի կեղծ էջի շուրջ բարձրացված աղմուկին, ապա հարցը շատ շուտ լուծվեց եւ եւս մեկ անգամ փաստեց, որ ադրբեջանցիները փորձում են փրփրուրներից կախվել: Ինչ վերաբերում է հայ լրատվականանների աշխատանքին, ապա որակը շատ է բարձրացել եւ թե լուսաբանման եւ նյութերի հավաստիության առումով շատ ավելի բարձր մակարդակի վրա է գտնվում, քան ադրբեջանականը»,- ասաց Կարեն Վրթանեսյանը:

ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը մանրամասներ է հայտնել Աղվերանի հյուրանոցներից մեկի անցակետում տեղի ունեցած պայթյունի վերաբերյալ

Հասարակական

ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը մանրամասներ է հայտնել Աղվերանի հյուրանոցներից մեկի անցակետում տեղի ունեցած պայթյունի վերաբերյալ

Աղվերանի հյուրանոցներից մեկի պահակակետում պայթյունի հետևանքով մեկ անձ տեղափոխվել է հիվանդանոց

Հասարակական

Աղվերանի հյուրանոցներից մեկի պահակակետում պայթյունի հետևանքով մեկ անձ տեղափոխվել է հիվանդանոց

ENNHRI-ը հայտարարություն է տարածել ՀՀ ՄԻՊ-ի նկատմամբ քաղաքական գործիչների կողմից սպառնալիքների և հարձակումների առնչությամբ

Հասարակական

ENNHRI-ը հայտարարություն է տարածել ՀՀ ՄԻՊ-ի նկատմամբ քաղաքական գործիչների կողմից սպառնալիքների և հարձակումների առնչությամբ

ՀՀ Ազգային ժողովի նախագահի մամուլի քարտուղար Նելլի Ղուլյանը դադարեցնում է աշխատանքն այդ պաշտոնում

Հասարակական

ՀՀ Ազգային ժողովի նախագահի մամուլի քարտուղար Նելլի Ղուլյանը դադարեցնում է աշխատանքն այդ պաշտոնում

Նախաքննությամբ պարզվում են 4 մարդու կյանք խլած ավտովթարին հանգեցրած գործոնները. ՀՀ քննչական կոմիտե

Հասարակական

Նախաքննությամբ պարզվում են 4 մարդու կյանք խլած ավտովթարին հանգեցրած գործոնները. ՀՀ քննչական կոմիտե

Արմավիրի մարզի Ծաղկալանջ գյուղում ավտոմեքենա է այրվել

Հասարակական

Արմավիրի մարզի Ծաղկալանջ գյուղում ավտոմեքենա է այրվել

Վերլուծաբանն Ուկրաինայի և Ռուսաստանի միջև բանակցային գործընթացի համար անհրաժեշտ նախապայմաններ չի տեսնում

Քաղաքականություն

Վերլուծաբանն Ուկրաինայի և Ռուսաստանի միջև բանակցային գործընթացի համար անհրաժեշտ նախապայմաններ չի տեսնում

Վայոց ձորի մարզի Գետափ-Մարտունի ավտոճանապարհին հողաշերտի փլվածքը մաքրվել է, ճանապարհը երկկողմանի երթևեկելի է

Հասարակական

Վայոց ձորի մարզի Գետափ-Մարտունի ավտոճանապարհին հողաշերտի փլվածքը մաքրվել է, ճանապարհը երկկողմանի երթևեկելի է

«Հայկական Ավիաուղիներ»-ը կթռչեն Ուֆա

Հասարակական

«Հայկական Ավիաուղիներ»-ը կթռչեն Ուֆա

ՃՏՊ Գորիս-Խնձորեսկ ավտոճանապարհին. կան տուժածներ և զոհ

Հասարակական

ՃՏՊ Գորիս-Խնձորեսկ ավտոճանապարհին. կան տուժածներ և զոհ

Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած իրադարձությունների հետևանքով բուժօգնության է դիմել 79 քաղաքացիական անձ և ոստիկան

Հասարակական

Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած իրադարձությունների հետևանքով բուժօգնության է դիմել 79 քաղաքացիական անձ և ոստիկան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում