Տնտեսություն

Հայաստանին մարդասիրական օգնություն ցուցաբերած հիմնական երկրները Նիդեռլանդները և ԱՄՆ-ն են

1 րոպեի ընթերցում

Հայաստանին մարդասիրական օգնություն ցուցաբերած հիմնական երկրները Նիդեռլանդները և ԱՄՆ-ն են

ԵՐԵՎԱՆ, 1 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Մարդասիրական օգնության կարգով հունվար-հունիսին Հայաստան են ներմուծվել 1702 տոննա ապրանքներ, որոնց ընդհանուր արժեքը կազմել է 9.6 մլրդ ՀՀ դրամ կամ 23.2 մլն ԱՄՆ դոլար: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ցուցանիշը աճել է 5,2 տոկոսով:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունից, տարվա առաջին վեց ամիսներին ստացված օգնության 30 տոկոսը կազմել են մանածագործական իրերը, 28.5 տոկոսը` քիմիայի և դրա հետ կապված արդյունաբերության ճյուղերի արտադրանքը, 9.1 տոկոսը`տարբեր արդյունաբերական ապրանքներ, 8.5 տոկոսը`սարքերը և ապարատները, 8.4 տոկոսը` մեքենաները, սարքավորումները և մեխանիզմները, իսկ 15.5 տոկոսը` մնացած ապրանքները:

Մեր երկրին տրամադրված մարդասիրական օգնության 41.5 տոկոսը բաժին է ընկել Եվրամիության երկրներին, ընդ որում՝ միայն 24.4 տոկոսը՝ Նիդեռլանդներին: Միևնույն ժամանակ, 20.7 տոկոսը բաժին է ընկել ԱՄՆ-ին, 14.3 տոկոսը՝ Ավստրալիային, 11.4 տոկոսը՝ Չինաստանին:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում