Հայաստանի ընդհանուր պետական պարտքը մեկ ամսում ավելացել է շուրջ 6 մլն դոլարով

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 2 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի ընդհանուր պետական պարտքը հունիս ամսվա ընթացքում ավելացել է 0.13 տոկոսով (6 մլն 26 հազար դոլար) և կազմել է 4 մլրդ 556 մլն 900 հազար դոլար։ Ընդ որում, ընդհանուր պետական պարտքի կառուցվածքում նվազել է արտաքին պարտքի և ավելացել ներքին պարտքի չափը։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունից, հանրապետության արտաքին պետական պարտքը հունիսին նվազել է 15 մլն 7 00 հազար դոլարով` ամսվա վերջին կազմելով 3 մլրդ 850 մլն 443 հազար դոլար։ Արտաքին պարտքի հիմնական մասը՝ 3 մլրդ 373 մլն 200 հազար դոլարը բաժին է ընկնում Հայաստանի կառավարությանը, իսկ Կենտրոնական բանկի պարտքը կազմել է 477 մլն 300 հազար դոլար։

Հայաստանի ներքին պարտքն հունիսի վերջին կազմել է 706 մլն 500 հազար դոլար` ավելանալով 21 մլն 7 հազար դոլարով։ Դրա հիմնական մասը՝ 671 մլն 700 հազար դոլար, բաժին է ընկնում ռեզիդենտների ձեռք բերած պետպարտատոմսերին։ Արտարժութային պետպարտատոմսերը կազմել են 26 մլն 500 հազար դոլար, վարկերն ու փոխառությունները` 6 մլն դոլար, իսկ ներքին երաշխիքները` 2 մլն 300 հազար դոլար։

Հայերեն Русский

ԱՄՆ-ն պատրաստ է դերակատարում ունենալ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցություններում

Թրամփը մեկնաբանել է Նեթանյահուի առարկությունները Թուրքիային F-35 ինքնաթիռներ տրամադրելու առթիվ

Մեծ Բրիտանիան Ուկրաինային կփոխանցի անօդաչու թռչող սարքերը պաշտպանելու տեխնոլոգիաներ

ԵՄ-ն զգուշացրել է, որ անտառային հրդեհները ծանրաբեռնում են արձագանքման համակարգերը

ՀՀ Ազգային ժողովը նոր կայք ունի

Փաշինյանը ՌԴ նախագահին հայտնել է, թե երբ հնարավոր կլինի ԵՄ–ին անդամագրման համար Հայաստանում հանրաքվե անցկացնել

Փաշինյանը Պուտինին խնդրել է միջոցներ ձեռնարկել հայաստանյան ապրանքների ներմուծման հետ կապված խնդիրները կարգավորելու ուղղությամբ

Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցը

Հրաձգություն Սիեթլի փառատոնում. կա երեք զոհ և հինգ վիրավոր

Շիրակի և Արագածոտնի մարզերում հուլիսի 28-ին և 29-ին կլինեն վթարային ջրանջատումներ