Երևանի քաղաքապետը վստահեցնում է` տրանսպորտի սակագնի բարձրացում դեռ չի սպասվում

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 1 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տրանսպորտի սակագնի հաշվարկման համար աշխատում է նախօրոք ստեղծված հանձնաժողովը, և մինչև նրանց աշխատանքների ավարտը թանկացումներ չեն սպասվում: Այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը: Նա վստահեցրեց, որ գաղտնի ոչ մի քայլ չի արվելու և երևանցիները տեղեկանալու են քաղաքապետարանի քայլերի մասին:«Վերջին ժամանակներս մամուլում հրապարակումներ եղանվ, թե քաղաքպետարանը ցանկանում է տրանսպորտի ոլորտում թանկացումներ իրականացնել: Ես պաշտոնապես հայտարարում եմ, որ մոտակա ժամանակներս թանկացումներ չեն լինելու: Ստեղծված է հանձնաժողով, որում ներգրավված են մասնագետներ, միջազգային կառուցներ: Նրանք մոնիթորինգ են անցկացնում և հաշվարկներ իրականացնում: Մինչև մենք չունենանք վերջնական հաշվարկներ և վերջնական արդյունք, թե մեկ-երկու տարի հետո ինչ որակ կարող ենք ակնկալել այս տրանսպորտային միջոցներից, անվտանգության ինչպիսի երաշխիքներ կան, մենք չենք գնալու այդ քայլին»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ասաց քաղաքապետը: Նա հույս հայտնեց, որ տրանսպորտային հարցերի լուծումը կտրվի պետություն-քաղաքային իշխանություններ-քաղաքացիներ եռակողմ համագործակցության արդյունքում:

Նախորդ տարի հուլիսինԵրևանի քաղաքապետարանը որոշում կայացրեց տրանսպորտի սակագինը 100 դրամից սահմանել 150 դրամ: Այդ ժամանակ Երևանում փողոցներ դուրս եկան շատ երիտասարդներ, որոնց հաջողվեց կասեցնել տրանսպորտի սակագնի թանկացումը և քաղաքապետարանը հրաժարվեց մինչ այդ ընդունած որոշումից:

Հայերեն English Русский

Ռուսաստանում պատրաստվում են դիզելային վառելիքի արտահանման արգելքը երկարաձգել մինչև հոկտեմբերի վերջ

Առաջիկայում կքննարկվեն զոհված զինծառայող Ալբերտ Հովհաննիսյանի հուշապատկերի պահպանման տարբերակները. Երևանի քաղաքապետի խոսնակ

Յարոսլավլի մարզում հրավառության միջոցների արտադրամասում բռնկված հրդեհից 5 մարդ է զոհվել

Հայաստանի դպրոցներն ու բուհերը ստացել են ChatGPT Edu-ի և Codex-ի շուրջ 50 հազար կրթական բաժանորդագրություն

Թաիլանդում հեղեղումների հետևանքով առնվազն 8 մարդ է զոհվել, Բանգկոկում տուժել է շուրջ 700 հազար բնակիչ

ՖԻԴԵ-ի նոր նախագահը կայցելի Հայաստան

Հայտնի է Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում

«Վանաձոր» ՔԿՀ-ում երկու ներնետված փաթեթում հայտնաբերվել է չորս բջջային հեռախոս

Կիևին և Դնիպրոյին հասցված հարվածների հետևանքով առնվազն 4 մարդ է զոհվել

Սահմանագծման արդյունքում ՀՀ-ի` տարածքային զիջումների վերջին օրերի լուրերը չեն համապատասխանում իրականությանը