Ավստրալիայի Հայ դատի հանձնախումբը պահանջում է կառավարությունից ուղղել ԱԳ նախարարի թույլ տված սխալը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ավստրալիայի Հայ դատի հանձնախումբը «անընդունելի» է համարում այդ երկրի արտաքին գործերի նախարար Ջուլի Բիշոփի հայտարարությունը Հայոց ցեղասպանության մասին և կոչ է անում կառավարությանը` ուղղել ԱԳ նախարարի թույլ տված սխալը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը`վկայակոչելով Ավստրալիայում լույս տեսնող Armenia Online անգլալեզու պարբերականը, Հայ դատը քննադատում է Ավստրալիայի կառավարության քաղաքականության փոփոխությունը Հայոց ցեղասպանության հարցի վերաբերյալ և հորդորում վերանայել նոր դիրքորոշումը:

«Ավստրալիայի արտգործնախարարը պետք է անմիջապես շտկի այս ճակատագրական սխալը և ունկնդիր լինի Ավստրալիայի խորհրդարանի կամքին` ճանաչելու և հարգելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը»,- ասել է Հայ դատի Ավստրալիայի հանձնախմբի նախագահ Գրեգ Սողոմոնյանը: Նշվում է, որ նման գործողությունները ոչ միայն վարկաբեկում են ցեղասպանության զոհերի հիշատակը, այլև անգամ արհամարհում Ավստրալիայի պատմությունը, Առաջին աշխարհամարտի ժամանակ ընկած ավստալացի և նորզելանդացի հերոսներին, ովքեր նույնպես մարդկության դեմ գործած հանցաքի զոհն են եղել:

Վերջերս Ավստրալիայի թուրքական միությանն ուղղված նամակում Ջուլի Բիշոփը հանդես էր եկել Հայոց ցեղասպանությունը ժխտող հայտարարությամբ` նշելով, որ «մենք չենք ճանաչում այդ իրադարձությունները որպես ցեղասպանություն»:

Բիշոփի հայտարարությունը կտրուկ հակասում է ավստրալացի մյուս բարձրաստիճան պաշտոնյաների` Գլխավոր գանձապահ Ջոի Հոքեյի, Հաղորդակցության նախարար Մալքոլմ Թռնբուլի դիրքորոշմանը այս խնդրի շուրջ, ովքեր կոչ են անում ավստրալական խորհրդանին ճանաչել Հայոց ցեղասպանությունը:

Հայերեն English Русский

Տիգրան Բալայանը Բելգիայում մասնակցել է ցեղասպանությունների զոհերի հիշատակին նվիրված ոգեկոչման հանդիսավոր միջոցառմանը

ԱՄՆ Կոնգրեսը պատժամիջոցներով է սպառնացել այն երկրներին, որոնք կհրաժարվեն ընդունել միգրանտներին

ՄՊՀ-ն նոր տեխնիկական լուծումներ է առաջարկում հեղուկ գազի շուկայում թերլիցքավորման խնդիրները լուծելու համար

Մահացել է լրագրող Արմեն Դուլյանը

Բաքվում ընթանում է Ռուբեն Վարդանյանի նկատմամբ շինծու դատավարության հերթական նիստը

Հասարակական տրանսպորտում ներդրվել է GPS սարքերից ստացվող տվյալների մշակման համակարգ. առցանց արդեն հասանելի է նաև տեսահսկման համակարգը

Բեռլինում գործադուլ են սկսել հասարակական տրանսպորտի աշխատողները

Նախատեսվում է իրական մրգային օղի արտադրողներին տրամադրել սուբսիդավորում ակցիզի չափով․ ՄՊՀ նախագահ

Ռուսաստանը պատրաստ է ԱՄՆ-ի հետ շփումների, բայց Վաշինգտոնից հարցումներ չեն եղել. Պեսկով

Տոմատի մածուկի շուկայում գործող 13 տնտեսվարողների մոտ հայտնաբերվել են խախտումներ