Շոու բիզնես

Դիջեյների փառատոն, շրջիկ երաժիշտների ծրագիր. Երևանի քաղաքապետարանը հագեցած ամառ է խոստանում

1 րոպեի ընթերցում

Դիջեյների փառատոն, շրջիկ երաժիշտների ծրագիր. Երևանի քաղաքապետարանը հագեցած ամառ է խոստանում

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Բազմաթիվ դիջեյներ օգոստոսի 15-ին մայրաքաղաքի Ազատության հրապարակում կմասնակցեն Դիջեյների փառատոնին: Իրադարձությունը նվիրված կլինի երիտասարդության միջազգային օրվան, որը նշվում է օգոստոսի 12-ին: Այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը:

«Բացի այդ, օգոստոսի 29-ին կանցկացվի թափառաշրջիկ երաժիշտների համերգային ծրագիր: Սա, նույնպես նոր երևույթ է: Մենք գիտենք, որ մետրոյի կայարաններում և տարբեր փողոցներում բազմաթիվ շրջիկ և հաճախ բավական պրոֆեսիոնալ երաժիշտներ են հանդես գալիս, և մենք փորձելու ենք մեկ բեմահարթակում համատեղել նրանց բոլորին»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ, նշեց Արամ Սուքիասյանը:

Քաղաքապետի տեղակալն ընդգծեց, որ կանցկացվեն նաև բազմազան միջոցառումներ տարբեր վարչական շրջաններում: Սուքիասյանի համոզմամբ, քաղաքապետարանի կողմից իրականացվող «Երևանյան ամառը» հագեցած է իրադարձություններով, քանի որ միջոցառման շրջանակում տեղի են ունենում տարատեսակ համերգներ, փառատոններ և տոնակատարություններ: Նա նշեց, որ «Երևանյան ամառը»-ը կավարտվի օգոստոսի 31-ին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում