Հայաստանից յոթ թիմեր կմասնակցեն ինտելեկտուալ խաղերի «Սևծովյան 3-րդ բաց առաջնությանը»

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍ 31, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ինտելեկտուալ խաղերի հնգակի չեմպիոն «Պերեզագրուզկա» թիմը, ևս վեց հայաստանյան թիմեր օգոստոսի 1-3-ը կմասնակցեն Բաթումում կայանալիք ինտելեկտուալ խաղերի «Սևծովյան 3-րդ բաց առաջնությանը»: Այս տարի մրցաշարին, որի շրջանակում անցկացվում են «Ի՞նչ: Որտե՞ղ: Ե՞րբ,», «Բրեյն ռինգ», «Քո խաղը» և այլ խաղեր, կմասնակցեն 55 թիմ Վրաստանից, Հայաստանից, Ադրբեջանից, Ռուսաստանից, Ուկրաինայից և Գերմանիայից:

«Հայկական ինտելեկտն այն բրենդն է, որով մենք հպարտանում ենք, լինի դա շախմատի մրցում, դպրոցական օլիմպիադա, թե ինտելեկտուալ խաղերի առաջնություն: Ի դեպ, հայաստանյան «Պերեզագրուզկա» թիմը տվյալ մրցաշարում մասնակցող թիմերի մեջ ունի ամենաբարձր վարկանիշը», - «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց «Պերեզագրուզկա» թիմի ավագ, Հայաստանի գիտակների ասոցիացիայի նախագահ Տիգրան Քոչարյանը:

Նա նաև հավելեց, որ Բաթումում կայանալիք մրցաշարին Հայաստանի գիտակների ասոցիացիայի չորս լավագույն թիմերի մասնակցությունը հովանավորել է ՀՀ կրթության և գիտության նախարարությունը:

Թվով երրորդ «Սևծովյան բաց առաջնությունը» փոխարինում է նախկինում Բաթումում անցկացված «Հարավային Կովկասի առաջնությանը», որին հայաստանյան թիմերը մասնակցում էին 1998-ից ի վեր: Բաթումում անցկացվող ամենամյա մրցաշարում հայկական թիմերն ընդհանուր առմամբ չորս անգամ հաղթել են «Ի՞նչ: Որտե՞ղ: Ե՞րբ» խաղում, յոթ անգամ «Բրեյն ռինգում» և երեք անգամ «Քո խաղը» խաղերում:

Հայերեն

Կենսաբազմազանության պահպանումը պետք է դիտարկել նաև տնտեսական դիմակայունության և երկարաժամկետ անվտանգության համատեքստում.  Վահան Կոստանյան

ՏԻՄ ընտրություններ․ ԿԸՀ-ն պարզաբանել է ինքնասոսնձվող դրոշմանիշների հետ կապված խնդիրը

ԿԸՀ-ն ներկայացրել է առաջին տվյալները ՏԻՄ ընտրություններին ընտրողների մասնակցության վերաբերյալ

Ոստիկանության գվարդիայի ծառայողները մեքենայից գողություն կատարելու պահին ձերբակալել են 28-ամյա երիտասարդի

Գեղարքունիքի, Արարատի և Տավուշի մարզերի բնակավայրերում գործարկվելու են էլեկտրաշչակներ

ՀՀ շրջակա միջավայրի նախարարը COP17-ի շրջանակներում գենետիկական ռեսուրսների հասանելիությանը նվիրված աշխատաժողովի է մասնակցել

Միջազգային տնտեսական համագործակցությունը պետք է գործի բնության համար, այլ ոչ թե դրա դեմ. Արարատ Միրզոյան

ՀՀ 10 մարզի 21 համայնքում մեկնարկել է ՏԻՄ ընտրությունների քվեարկությունը

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում

Մեկնարկեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ը. Հայաստանի պատվիրակ Նարեն ելույթ կունենա 8-րդ համարի ներքո