Սոնա Ռուբենյանը Յուրմալայից իր հետ է բերել հանդիսատեսի և ժյուրիի սերն ու համակրանքը

5 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:«Նոր ալիք» երիտասարդ կատարողների միջազգային մրցույթում այս տարի Հայաստանը ներկայացնող երգչուհի Սոնա Ռուբենյանը վերադարձել է հայրենիք: Մեր պատվիրակը հեղինակավոր մրցույթում ըստ արժանվույն է ներկայացրել Հայաստանը՝ իր հետ բերելով հանդիսատեսի և ժյուրիի անդամների սերն ու համակրանքը:

«Տպավորություններս շատ տարբեր են: 20 օրվա ընթացքում շատ բան եմ սովորել թե որպես երգիչ և թե որպես մարդ: Շատ մեծ փորձ էր, այս քսան օրվա ընթացքում հասկացա, թե ինչքան մեծ էր իմ հայրենակիցների աջակցությունը»,-«Արմենպրես»-ի թղթակցիհետ զրույցում նշեց Սոնա Ռուբենյանը:

Հայ երգչուհին զարմացել էր այն փաստից, որ «Հանդիսատեսի համակրանք» մրցանակը նրան հանձնեց երգիչ Ֆիլիպ Կիրկորովը: «Մրցանակը հանձնելուց երկու օր առաջ շոկի մեջ էի, երբ Ֆիլիպ Կիրկորովն ու Լեոնիդ Ագուտինը հոտնկայս 11-երը ձեռքերին սկսեցին ծափահարել: Ես նման բան ամենաքիչը Կիրկորովից կսպասեի, բայց շատ ուրախ եմ, որ հենց նա հանձնեց ինձ իմ մրցանակը»,-ուրախությամբ նշեց Սոնան:

«Նոր ալիք»-ում Ռուբենյանը հանդիպեց ռուսական էստրադայի իր ամենասիրելի երգիչներից մեկի՝ Լեոնիդ Ագուտինի հետ: «Շատ եմ սիրում նրան: Շատ լավ խոսքեր ասաց ինձ, նշեց, որ մեծ բարձունքների եմ հասնելու և ափսոսանք հայտնեց, որ առաջին օրը ցածր գնահատական է դրել»,-նշեց երգչուհին: Մրցույթի մասնակիցների հետ Սոնան մինչ օրս կապի մեջ է, և համոզված է, որ իրենց ընկերությունը կշարունակվի:

«Նոր ալիք»-ի մեր պատվիրակին «Զվարթնոց» օդանավակայանում դիմավորել է հոծ բազմություն: «Դիմավորողները շատ էին՝ ընկերներս, հարազատներս և մարդիկ, ովքեր պարզապես ինձ դիմավորելու ցանկություն էին հայտնել: Շատ էի կարոտել թե Երևանը, թե մտերիմ մարդկանց: Ընկերներս շատ հետաքրքիր բան էին մտածել՝ 11 թվի տեսքով փուչիկներ էին գնել և այդ փուչիկներով՝ 11 գնահատականներով դիմավորեցին ինձ»,-նշեց նա:

Սոնան այժմ ցանկություն ունի փոքր-ինչ հանգստանալ: Այնուհետև աշնանը համերգով հանդես կգա ԱՄՆ-ում, որից հետո կսկսի աշխատել իր ձայնասկավառակի ստեղծման ուղղությամբ:

Սոնա Ռուբենյանը «Մանկական նոր ալիք» մրցույթի մեր այս տարվա մասնակցին՝ Դավիթ Վարդանյանին մաղթում է, որ պատանին լավ ներկայանա մրցույթում:

«Մաղթում եմ, որ Դավիթը չհուզվի և բեմում ըստ արժանվույն ներկայացնի իրեն և մեր երկիրը: Երբ գնում էի «Նոր ալիք», մի փոքր այլ կերպ էի տրամադրված՝ ասում էի, գնում եմ հաղթելու: Պարզապես այնտեղ հասկացա, որ հաղթանակը քեզնից կախված չէ, քեզնից կախված է լավ ելույթը և հայրենիքդ պատշաճ ներկայացնելը: Մնացածը կարևոր չէ: Կարևորը լավ երգելն է»,-եզրափակեց Ռուբենյանը:

«Նոր ալիք» երիտասարդ կատարողների միջազգային մրցույթում այս տարի Հայաստանը ներկայացնող երգչուհի Սոնա Ռուբենյանը հաղթող է ճանաչվել «Հանդիսատեսի համակրանք» անվանակարգում: Մրցանակը մեր պատվիրակին հանձնեց «Նոր ալիք»-ի ժյուրիի անդամ Ֆիլիպ Կիրկորովը և «Twelve Thirteen» ոսկերչական ընկերության ղեկավար Ֆարիդ Ասրին: Ռուբենյանը հեղինակավոր մրցույթում 220 միավորով զբաղեցրեց 6-րդ հորիզոնականը: Բացի այդ, մեր երգչուհին հաղթել է հայտնի woman.ru մրցույթում և կայքի կողմից հատուկ մրցանակ է ստացել` նորաձև մարգարտյա հավաքածու: Ամբողջ մեկ ամսվա ընթացքում կայքի ընթերցողները քվեարկել են իրենց դուր եկած մասնակցի օգտին և մրցակցությունը հսկայական է եղել: Արդյունքում հաղթել է 17-ամյա Սոնա Ռուբենյանը:

Միջազգային «Նոր ալիք» մրցույթը կազմակերպվում է ամեն տարի: Առաջին մրցույթը տեղի է ունեցել 2002 թվականին Յուրմալայում: Մրցույթի ստեղծման գաղափարը պատկանում է Իգոր Կրուտոյին և Ռայմոնդ Պաուլսին: 2008 թվականից սկսած` ամեն տարի անցկացվում է նաև «Մանկական նոր ալիք»-ը, որի առաջին մրցույթը տեղի է ունեցել նոյեմբերի 28-ին և 29-ին`Մոսկվայում:

«Նոր ալիք» մրցույթի ընթացքին հետևեցՌոզա ԳՐԻԳՈՐՅԱՆԸ

Հայերեն English Русский

Սևանի ջրափրկարարները օգնության են հասել լճում հայտնված քաղաքացիներին

Թեհրանը Երևանին առաջարկել է ավելացնել Հայաստան արտահանվող գազի ծավալները

Հայաստանն ու Իրանը կստեղծեն գազի առևտրի հարցերով զբաղվող աշխատանքային խումբ

Երևանի աղբահանության համակարգը շուտով կհամալրվի 10 նոր սերնդի աղբատար մեքենաներով. Տիգրան Ավինյան

Սաուդյան Արաբիան Եմենից արձակված բալիստիկ հրթիռներ է որսացել

Իրավապաշտպան կազմակերպություններից մեկի անունից ուղարկվում են կեղծ նամակներ. Ոստիկանությունը քաղաքացիներին հորդորում է զգոն լինել

Ընթացիկ տարվա առաջին կիսամյակի տվյալներով Հայաստանից արտահանումն աճել է մի քանի ուղղություններով. Գևորգ Պապոյան

ՏԿԵ նախարարը Թեհրանում հանդիպում է անցկացրել Իրանի նավթի նախարարի հետ

Կատարի և Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարները քննարկել են Պարսից ծոցում լարվածության թուլացմանն ու անվտանգությանն ուղղված ջանքերը

Հանրապետության տարածքում սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կբարձանա