Առաջին անգամ հրատարակման է պատրաստվում հայ երաժշտության հանրագիտարան

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ մշակույթի նախարարությունը ձեռնարկել է «Հայ երաժշտության հանրագիտարանի» ստեղծումը և հրատարակում: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ մշակույթի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, հանրագիտարանի հրատարակումը բացառիկ է նրանով, որ մինչ օրս մեզանում գոյություն չունի նման համապարփակ հրատարակություն:

Այս նպատակով, ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի հրամանով, ստեղծվել է հանձնաժողով, որի կազմում ընդգրկված են վաստակաշատ երաժշտագետներ, Հայկական հանրագիտարանի հրատարակչության, ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտի, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի, Հայաստանի կոմպոզիտորների և երաժշտագետների միության, Հայաստանի երգչախմբային ընկերության ներկայացուցիչներ:

Հուլիսի 26-ին ՀՀ մշակույթի նախարարությունում հրավիրվել է հանձնաժողովի առաջին նիստը. ներկայացվել է նախարարության հանձնարարությամբ «Հայկական հանրագիտարան» հրատարակչության կողմից պատրաստված նախագիծը, որի շուրջ տեղի ունեցած մտքերի փոխանակության և առաջարկությունների քննարկմամբ` ճշտվել է հանրագիտարանի կառուցվածքի և թեմատիկ բառացանկի սկզբունքները, ինչպես նաև ընթացիկ կազմակերպչական հարցեր:

Երաժշտական հանրագիտարանները, ինչպես և առհասարակ հանրագիտարանները, նշանակալի ներդրում են համաշխարհային մշակույթի պատմության մեջ և համարվում են ազգային հարստության անքակտելի մաս: Երաժշտական հանրագիտարաններ ունեն գրեթե բոլոր քաղաքակիրթ ժողովուրդները` երաժշտության պատմության համաշխարհային գործընթացներում շեշտելով նաև սեփական ժողովրդի ձեռքբերումներն այդ ոլորտում:

Հայերեն English Русский

ԱՄՆ ուժերը վերջին 4 ամսում ոչնչացրել են Իրանի ծովային շրջափակումը խախտած 13 նավ

Վարչապետ Փաշինյանի ելույթը Հայաստան–Միացյալ Թագավորություն բիզնես համաժողովին

Նյու Յորքի նահանգում արտակարգ դրության ռեժիմ է հայտարարվել կարմրուկի բռնկման պատճառով

Իրանի մերձակայքում ԱՄՆ ռազմածովային ուժերի խմբավորումը կրճատվել է՝ հասնելով 16 ռազմանավի

«Սենց տոկոս չկա»․ ԱրարատԲանկն առաջարկում է դրամային բիզնես վարկ աննախադեպ ցածր՝ 9.9% տոկոսադրույքով

Արաղչին Ադրբեջանում Իրանի դեսպանի հետ քննարկել է Թեհրան-Բաքու հարաբերությունները

Թուրքիան և Պակիստանը համաձայնության են եկել Սաուդյան Արաբիայում զորքերի տեղակայման շուրջ՝ ի պատասխան հութիների հարձակումների

Հոկտեմբերը՝ կրծքագեղձի քաղցկեղի իրազեկման ամիս

Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետները հանդիպել են Մոսկվայում

ԱՀԿ-ն ցածր է համարում բնակչության համար ռիսկն Իրկուտսկի հակաժանտախտային ինստիտուտի աշխատակցուհու մահվանից հետո