Շոու բիզնես

Սոնա Ռուբենյանը Ռիգայում մասնակցել է «Նոր ալիք»-ի լողափնյա ֆուտբոլի ավանդական մրցաշարին

2 րոպեի ընթերցում

Սոնա Ռուբենյանը Ռիգայում մասնակցել է «Նոր ալիք»-ի լողափնյա ֆուտբոլի ավանդական մրցաշարին

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Նոր ալիք» երիտասարդ կատարողների միջազգային մրցույթում այս տարի Հայաստանը ներկայացնող երգչուհի Սոնա Ռուբենյանը Ռիգայում մասնակցել է «Նոր ալիք»-ի լողափնյա ֆուտբոլի ավանդական մրցաշարին: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով tvnet.lv կայքը, առաջին անգամ մրցույթի անցկացման պատմության ընթացքում աստղերի և մրցույթի մասնակիցների միջև անցկացվող լողափնյա ֆուտբոլի ավանդական մրցաշարը տեղի է ունեցել ոչ թե Յուրմալայում, այլ Ռիգայի Կիպսալե լողափում:

Մրցաշարի ընթացքում պայքարել է երկու թիմ: Առաջինի կազմում եղել են «Նոր ալիք»-ի մասնակցիները, մյուսում՝ աստղային թիմում, հանդես են եկել Վլադիմիր Վինոկուրը, Արկադի Ուկուպնիկը, Իգոր Եֆրեմովը, Մաքսիմ Վիտորգանը և այլք: Խաղին մասնակցել է նաև Ռիգայի քաղաքապետ Նիլ Ուշակովը, ով ողջունել է մասնակիցներին և իր ուրախությունն է հայտնել, որ խաղն անցկացվում է Ռիգայում:

«Նոր ալիք» մրցույթը Յուրմալայում այս տարի անցկացվում է հուլիսի 22-27-ը: Մրցութային համերգների հեռարձակումից բացի ցուցադրվում են օրագրեր, որոնք հեռուստադիտողին հնարավորություն են ընձեռում ավելի լավ պատկերացում կազմել մրցույթի շրջանակներում հայ պատվիրակի առօրյայի մասին: Միջազգային «Նոր ալիք» մրցույթը կազմակերպվում է ամեն տարի: Առաջին մրցույթը տեղի է ունեցել2002 թվականին Յուրմալայում: Մրցույթի ստեղծման գաղափարը պատկանում է Իգոր Կրուտոյին և Ռայմոնդ Պաուլսին: 2008 թվականից սկսած` ամեն տարի անցկացվում է նաև «Մանկական նոր ալիք»-ը, որի առաջին մրցույթը տեղի է ունեցել նոյեմբերի 28-ին և 29-ին`Մոսկվայում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում