Ուկրաինայի հայերի միության ջանքերով երեք ամսվա ընթացքում մոտ 250 ընտանիք տեղափոխվել է Հայաստան

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուկրաինայի հայկական համայնքը համախմբված է ու քաղաքական լարվածության պայմաններում մեկը մյուսին աջակից են: «Արմենպրես»-ի հետ զրույցում այդ մասին նշեց Ուկրաինայի հայերի միության գործադիր տնօրեն Դավիթ Մկրտչյանը: «Ամենամեծ հայկական համայնքը Դոնեցկի մարզում է, շատ դժվար է նրանց վիճակը, Ուկրաինայի հայերի միությունն իրենց ամեն կերպ փորձում է օգնել: Բացի այդ` տեղի հայերը շատ ակտիվ են, մեկը մյուսին փորձում են օգտակար լինել: Ով դուրս է գալիս, այլ մարզեր տեղափոխվում, մյուսներն օգնում են նրանց»,- ասաց Դավիթ Մկրտչյանը:

Հարցին, թե որքան հայ բնակչություն է դուրս եկել երկրից, Դավիթ Մկրտչյանը պատասխանեց. «Մանրամասն տվյալների չեմ տիրապետում, բայց կարող եմ ասել, որ մոտ 250 ընտանիք երեք ամսվա ընթացքում միայն մեր օգնությամբ տեղափոխվել է Հայաստան: Մարդիկ մինչև հիմա դուրս են գալիս երկրից, ոմանք ավտոմեքենաներով գնում են Հայաստան, Մոսկվա, Ռոստով, շատերը գնացել են Ղրիմ, ովքեր բարեկամներ ունեին այնտեղ: Բայց ես կարծում եմ, որ երբ կռիվը դադարի, մեծամասնությունը հետ կվերադառնա, քանի որ այստեղ են թողել իրենց տները, ունեցվածքը, աշխատանքը»,- հավելեց Ուկրաինայի հայերի միության գործադիր տնօրենը:

Ինչ վերաբերում է Զապորոժեի հայկական եկեղեցու մոտակայքում հնչած պայթյունին, Դավիթ Մկրտչյանը հավաստեց, որ դա եկեղեցու հետ կապ չի ունեցել ու ոչ մի վնաս չի հասցրել կառույցին: «Եկեղեցուց մոտ 300 մետր հեռավորության վրա է եղել: Եկեղեցին վնասված չէ ընդհանրապես, եկեղեցու բակում նման բան չի եղել: Պայթյունը հայկական ծագման հետ ընդհանրապես կապված չէ»- ընդգծեց նա:

Ուկրաինայի արևելյան մարզերում, հատկապես, Դոնեցկում ու Լուգանսկում, արդեն տևական ժամանակ շարունակվում են անջատողականների ու Ուկրաինայի զինված ուժերի մարտերը:

Հայերեն English Русский

Մունդիալ-2026. Իսպանիան եզրափակիչում է

Այս հաղթանակը մեզ համար շատ արժեքավոր է. Մանուել Տուլիպա

Հայաստանի չեմպիոն «Արարատ-Արմենիա»-ն Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլում է

Ֆրանսիայի աջակցությունը Հայաստանին անվերապահ է, լիակատար և մշտական․ Երևանում մեծ հանդիսավորությամբ նշվեց Բաստիլի գրավման օրը

Թրամփը պատմել է Հորմուզի նեղուցով անցնելու համար վճար սահմանելու որոշումից հրաժարվելու պատճառի մասին

Նեթանյահուն խոստացել է վճռական պատասխան տալ Իրանի հնարավոր հարձակմանը

Փրկարարները զարգացնում են իրենց մասնագիտական գիտելիքներն ու գործնական հմտությունները

Իրանական Քեշմ կղզում պայթյունների ձայներ են լսվել

Կինոն բռնեց իմ ձեռքն ու կյանքիս ընկերը դարձավ. «Ոսկե ծիրան»-ի շրջանակում կինոռեժիսոր Մարկ Քազընսը հանդիպեց երկրպագուների հետ

ԱՄՆ-ն առաջիկա տարիներին ազդեցություն կունենա Սերբիայի էներգետիկ ոլորտի վրա. Վուչիչ