Տարածաշրջանային

Քարվաճառում ձերբակալված դիվերսանտ Դիլգամ Ասքերովի նկատմամբ Ադրբեջանում քրեական գործ կա հարուցված. azinform.az

5 րոպեի ընթերցում

Քարվաճառում ձերբակալված դիվերսանտ Դիլգամ Ասքերովի նկատմամբ Ադրբեջանում քրեական գործ կա հարուցված. azinform.az

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանական մամուլում հետաքրքիր տեղեկություններ են հայտնվել Քարվաճառում ձերբակալված դիվերսանտ Դիլգամ Ասքերովի նկատմամբ Ադրբեջանում թմրանյութերի ապօրինի շրջանառության մեղադրանքով անավարտ քրեական գործ հարուցված լինելու մասին: Թեմային անդրադարձել է azinform.az-ը` մեջբերելով Դիլգամ Ասքերովի նկատմամբ քրեական գործ բացված լինելու մասին baki-xeber.com-ում հրապարակված Մահամադալի Գարիբլիի հեղինակած հոդվածը:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, azinform.az-ում հրապարակված նյութի հեղինակ Նամիգ Թյուրքսոյը նշում է, որ այս տարվա ապրիլին milli.az լրատվական պորտալը հայտնել էր հետեւյալը. «Շամքիրի ոստիկանությունը ձերբակալել է թմրանյութերի ապօրինի շրջանառությամբ զբաղվող երեք կասկածյալների: Հղում կատարելով «Քյափազ ԹՎ» հեռուստաալիքին, milli.az-ը հայտնել է, որ Շամքիրի ոստիկանությունը տեղեկացվել էր, որ Չինարլը գյուղի 54-ամյա բնակիչ Դիլգամ Ասքերովը զբաղված է թմրանյութ պարունակող բույսեր աճեցնելով: Ոստիկանության աշխատակիցները Դիլգամ Ասքերովի տանն անցկացրած ստուգումների արդյունքում նրա տանը եւ բակում բավականաչափ չոր մարիխուանա եւ ագրոտեխնիկական կանոնններով աճեցված կանեփի թփեր են հայտնաբերել: Շամքիրի ոստիկանության շրջանային բաժանմունքի հետաքննչական բաժնի պետ Մահեռամ Մամեդովը հայտնել է, որ Դիլգամ Ասքերովի տանը 1 կգ 514 գ չոր մարիխուանա, բակում էլ կանեփի 60 թուփ են հայտնաբերել: Դրանից բացի, տան բակի ծառերի փչակներում հատուկ արկղերի մեջ թաքցված 87 լուցկու տուփ մարիխուանա էլ են հայտնաբերել»:

Ոստիկանությունը պարզել է, որ Դիլգամ Ասքերովն իր աճեցրած թմրանյութերը վաճառքի էր հանում իր համագյուղացիների` 54-ամյա Մուբարիզ Մեհդիխանովի եւ 30-ամյա Էլբրուս Իսմայիլովի միջոցով: Վերջին անգամ Մուբարիզ Մեհդիխանովը ոստիկանության կողմից բռնվել է երկու լուցկու տուփ մարիխուանա Էլբրուս Իսմայիլովին 60 մանաթով վաճառելու պահին: Էլբրուս Իսմայիլովը ոստիկանությունում խոստովանել է, որ թմրանյութը 60 մանաթով գնել է Մուբարիզից: Մուբարիզ Մեհդիխանովն էլ խոստովանել է, որ երկու լուցկու տուփ մարիխուանան 40 մանաթով գնել է Դիլգամից եւ 60 մանաթով վաճառել Էլբրուսին: Դիլգամ Ասքերովն էլ խոստովանել է հետեւայլը. «Մուբարիզին ասացի, որ նման թմրանյութ ունեմ, նա ինձնից խնդրեց, ես երկու-երեք հատ տվեցի, նա էլ բռնվեց»: Երեք անձանց նկատմամբ էլ Քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով գործ է սկսվել: Տարվում է հետաքննություն»:

Այս տեղեկությունը ձեռք բերելուց հետո azinform.az-ը հետազոտություն է անցկացրել թմրանյութերի առեւտրի հետ կապված մի քանի ամիս առաջ ձերբակալված Դիլգամ Ասքերովի մասին առ այն, թե արդյոք դա նույն Դիլգա՞մն է, որը հայկական ուժերի կողմից ձերբակալվել է Քարվաճառում:

Շամքիրի Չինարլի գյուղի անունը հրապարակել չցանկացած անձը կայքին պատմել է. «Ռուսաստանում աշխատելու պատճառով նրան հազվադեպ էինք տեսնում: Բայց երբ գալիս էր, հանդիպում էինք: Նա որպես հարկադիր վերաբնակ եկել է Քարվաճարից: Այստեղ նա ազգականներ, տուն, ընտանիք եւ բազմաթիվ ծանոթներ ունի: Չինարլըի 7 հազար բնակիչներից յուրաքանչյուրը նրան ճանաչում է»:

Կայքը հայտնում է, որ «Քյափազ ԹՎ»-ին ապրիլին անգամ ցուցադրել էր Շամքիրի շրջանի ոստիկանական վարչության կողմից թմրանյութերի առեւտրի համար Դիլգամ Ասքերովին ձերբակալալելու տեսապատկերները, որի link-ն իրենք ունեն:

Կայքը խնդրել է թեմայի հետ կապված պարզաբանումներ տալ Շամքիրի ոստիկանական վարչության քննիչ Փաքիզա Գուլիեւային, ով պատասխանել է, որ Ադրբեջանի ՆԳՆ-ն իրենց «լուրջ ցուցումներ» է տվել` հարցի հետ կապված ոչ մեկին տեղեկություն չհայտնել:

Հարց է առաջանում, այդ ինչպե՞ս է թմրանյութերի առեւտրով զբաղվելու մեղադրանքով ապրիլին Ադրբեջանում ձերբակալված եւ իր նկատմամբ քրեական գործ բացված անձը հուլիսին հայտնվել Քարվաճառում: Ենթադրությունը միակն է` նրան խոստացել են գործը փակել, եթե համագործակցի հետախուզության հետ:

Ադրբեջանում Ռուսաստանի Դաշնության դեսպան Վլադիմիր Դորոխինը այսօր Բաքվում հայտարարել է, որ Քարվաճառում ձերբակալված ադրբեջանցիների մեջ ՌԴ քաղաքացիներ չկան: Ադրբեջանի խորհրդարանի փոխխոսնակ Բահար Մուրադովան երեկ ադրբեջանական ԶԼՄ-ներին հայտարարել էր, որ Քարվաճառում ձերբակալված Դիլգամ Ասքերովը ՌԴ քաղաքացի է: Նա ՌԴ ղեկավարությանը քննադատել էր այն բանում, որ նրանք, իբր, անտարբերություն են ցուցաբերում իրենց քաղաքացու ճակատագրի հանդեպ:

Իրանը «որոշ միջոցներ է ձեռնարկել» միջուկային օբյեկտներում՝ ի պատասխան ՄԱԳԱՏԷ-ի բանաձևի. Mehr

Տարածաշրջանային

Իրանը «որոշ միջոցներ է ձեռնարկել» միջուկային օբյեկտներում՝ ի պատասխան ՄԱԳԱՏԷ-ի բանաձևի. Mehr

Ադրբեջանը հայտարարել է Լեռնային Ղարաբաղից ռուսական խաղաղապահ զորախմբի ամբողջական դուրսբերման մասին

Քաղաքականություն

Ադրբեջանը հայտարարել է Լեռնային Ղարաբաղից ռուսական խաղաղապահ զորախմբի ամբողջական դուրսբերման մասին

Վրաստանի ԱԳ նախարարը հույս ունի, որ ԱՄՆ-ի հետ հարաբերությունները կկարգավորվեն մոտ ապագայում

Տարածաշրջանային

Վրաստանի ԱԳ նախարարը հույս ունի, որ ԱՄՆ-ի հետ հարաբերությունները կկարգավորվեն մոտ ապագայում

Ադրբեջանում հայտնաբերվել է անհետ կորած զինծառայողի դին

Տարածաշրջանային

Ադրբեջանում հայտնաբերվել է անհետ կորած զինծառայողի դին

Թուրքիայի և Ադրբեջանի նախագահները քննարկել են երկկողմ համագործակցությունը

Տարածաշրջանային

Թուրքիայի և Ադրբեջանի նախագահները քննարկել են երկկողմ համագործակցությունը

Չինաստանի արտգործնախարարը հայտարարել է, որ սատարում է Իրանին լուրջ փորձությունների այս պահին

Տարածաշրջանային

Չինաստանի արտգործնախարարը հայտարարել է, որ սատարում է Իրանին լուրջ փորձությունների այս պահին

Ադրբեջանի չորս քաղաքացի մեղավոր է ճանաչվել Կրասնոյարսկի երկրամասում դաժան սպանության մեջ

Տարածաշրջանային

Ադրբեջանի չորս քաղաքացի մեղավոր է ճանաչվել Կրասնոյարսկի երկրամասում դաժան սպանության մեջ

Ադրբեջանցի զինծառայող է անհետ կորել

Տարածաշրջանային

Ադրբեջանցի զինծառայող է անհետ կորել

Ալիևն Էրդողանի հրավերով կմեկնի Թուրքիա

Տարածաշրջանային

Ալիևն Էրդողանի հրավերով կմեկնի Թուրքիա

Իրանի նախկին նախագահ Ահմադինեջադը չի ընդգրկվել նախագահի թեկնածուների ցանկում 

Տարածաշրջանային

Իրանի նախկին նախագահ Ահմադինեջադը չի ընդգրկվել նախագահի թեկնածուների ցանկում 

Բաքուն ու Երևանը պետական ​​սահմանների հստակեցման հարցում հասել են որոշակի հաջողությունների. Իլհամ Ալիև

Տարածաշրջանային

Բաքուն ու Երևանը պետական ​​սահմանների հստակեցման հարցում հասել են որոշակի հաջողությունների. Իլհամ Ալիև

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում