Սոնա Ռուբենյանը «Նոր ալիքի» առաջին մրցութային օրը հանդես կգա 10-րդ համարի ներքո

5 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Նոր ալիք» երիտասարդ կատարողների միջազգային մրցույթում այս տարի Հայաստանը ներկայացնող երգչուհի Սոնա Ռուբենյանը մրցութային առաջին օրը՝ հուլիսի 23-ին, հանդես կգա 10-րդ համարի ներքո: Այս մասին հայտնի դարձավ «Նոր ալիք» մրցույթին ընդառաջ՝ հուլիսի 22-ի երեկոյան անցկացված բացման համերգ-երեկոյի ընթացքում տեղի ունեցած վիճակահանության ժամանակ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ, «Ձինտարի» համերգասրահում անցկացված երեկոն վարեցին Լերա Կուդրյավցևան, Սերգեյ Լազարևը, Լիպան, Ալեքսանդր Ռևան, Աննա Սեմենովիչը, Ստաս Կոստյուշկինը, որոնք իրենց հումորներով զվարճալի պահեր պարգևեցին ակնդիրներին:Ելույթ ունեցան ռուսական շոուբիզնեսի հայտնի աստղերը, այդ թվում՝ նաև երեկոյի հատուկ հյուր, շվեդացի հայտնի երգիչ Ուլան: Հայ ակնդիրը հնարավորություն ստացավ համերգը դիտել «Շանթ» հեռուստաընկերության եթերում:

Համերգային երեկոյի մեկնարկին մրցույթի ստեղծման գաղափարի հեղինակներից կոմպոզիտոր Իգոր Կրուտոյը, ողջունելով ներկաներին, ուրախությամբ նշեց, որ արդեն 13-րդ անգամ մեկնարկում է «Նոր ալիք» մրցույթը:

«Մինչ երեկ բոլոր երաժիշտները և մարդիկ համոզված էին, որ երաժշտությունը սահմաններ չունի, սակայն Լատվիայի արտաքին գործերի նախարարի ջանքերի «շնորհիվ» նմանատիպ սահմաններ հայտնվեցին: Դրա հետևանքով մեր երեք գործընկերները՝ ՌԴ երեք ժողովրդական արտիստներ Վալերիան, Իոսիֆ Կոբզոնը և Օլեգ Գազմանովը չկարողացան Լատվիա գալ և ավտոմատ կերպով մասնակցել մրցույթին: Սա մեզ համար շատ ցավալի է, որովհետև բոլոր արտիստները պատրաստում էին հատուկ բացառիկ համարներ: Մանավանդ, երբ մենք Ռայմոնդ Պաուլսի հետ այս նախագիծը սկսելիս պայմանավորվեցինք, որ այն ոչ թե քաղաքական, այլ երաժշտական մրցույթ է: Մեր առաջին արձագանքն էր չեղյալ համարել մրցույթը, սակայն ի՞նչ իրավունք ունենք, երբ մարդիկ ամբողջ տարի սպասում են այս նախագծին: Իհարկե, մենք իրավունք չունեինք»,-նշեց Իգոր Կրուտոյը`անդրադանալով Լատվիայի իշխանությունների կողմից «Նոր ալիք»-ի ժյուրիի անդամներ և հյուրեր Վալերիայի, Իոսիֆ Կոբզոնի և Օլեգ Գազմանովի մուտքն արգելելու փաստին և ներողություն խնդրելով երեք արտիստներից այս փաստի պատճառով:

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ուղերձը «Ձինտարի»-ի բեմից կարդաց Լատվիայում ՌԴ դեսպան Ալեքսանդր Վեշնյակովը: Նախագահը շնորհավորել էր մրցույթի բացման կապակցությամբ` ընդգծելով, որ «Նոր ալիք»-ը նոր ուղիներ է բացել շատերի համար, և այդպես էլ կշարունակվի:

«Նոր ալիք» մրցույթին այս տարի մասնակցում է 16 երգիչ և երգչուհի՝ 13 երկրից: Մասնակիցներն իրենց դրոշակակիրների ուղեկցությամբ դուրս եկան «Ձինտարի»-ի բեմ: Հայաստանի ներկայացուցիչ Սոնա Ռուբենյանն առաջինը հայտնվեց բեմում: Բոլոր մասնակիցները միասին երգեցին Յուրմալային նվիրված երգը: Երեկոյի ավարտն ուղեկցվեց գեղեցիկ հրավառությամբ:

Ավելի վաղ՝ Յուրմալայից «Արմենպրես»-ի հետ զրույցում մեր մասնակից Սոնա Ռուբենյանը տեղեկացրել էր, որ մրցութային երկրորդ օրը հանդես կգա 6-րդ, իսկ երրորդ օրը՝ 13-րդ համարի ներքո: Մրցույթն Յուրմալայում այս տարի կանցկացվի հուլիսի 22-27-ը: Այն հայ ակնդրի համար հեռարձակում է «Շանթ» հեռուստաընկերությունը: Մրցութային համերգների հեռարձակումից բացի, նախատեսվում է ցուցադրել օրագրեր, որոնք հեռուստադիտողին հնարավորություն կընձեռեն ավելի լավ պատկերացում կազմել մրցույթի շրջանակներում հայ պատվիրակի առօրյայի մասին: Մրցույթի կանոնադրության համաձայն, մասնակիցը պետք է ներկայանա երեք երգով՝ միջազգային հիթ, երկրի հիթ և սեփական երգ: Երաժշտական պրոդյուսեր Անդրեն տեղեկացրել էր, որ Սոնան կկատարի Մայլի Սայրուսի «Wrecking Ball»-ը, ինչպես նաև Մհերի հետ կներկայացնի Արմեն Սմբատյանի «Հայաստան» երգը, որը կնվիրվի Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: Հեղինակային երգի երեկոյի ընթացքում կհնչի Ազատ Հակոբյանի «Կարոտ» ստեղծագործությունը:

Միջազգային«Նորալիք»մրցույթըկազմակերպվումէամենտարի:Առաջինմրցույթըտեղիէունեցել2002 թ.Յուրմալայում:ՄրցույթիստեղծմանգաղափարըպատկանումէԻգորԿրուտոյինև ՌայմոնդՊաուլսին: 2008թվականիցսկսած`ամենտարիանցկացվումէնաև«Մանկականնորալիք»-ը,որիառաջինմրցույթըտեղիէունեցելնոյեմբերի28-ինև29-ին`Մոսկվայում:

Հայերեն English Русский

Սևանի ջրափրկարարները օգնության են հասել լճում հայտնված քաղաքացիներին

Թեհրանը Երևանին առաջարկել է ավելացնել Հայաստան արտահանվող գազի ծավալները

Հայաստանն ու Իրանը կստեղծեն գազի առևտրի հարցերով զբաղվող աշխատանքային խումբ

Երևանի աղբահանության համակարգը շուտով կհամալրվի 10 նոր սերնդի աղբատար մեքենաներով. Տիգրան Ավինյան

Սաուդյան Արաբիան Եմենից արձակված բալիստիկ հրթիռներ է որսացել

Իրավապաշտպան կազմակերպություններից մեկի անունից ուղարկվում են կեղծ նամակներ. Ոստիկանությունը քաղաքացիներին հորդորում է զգոն լինել

Ընթացիկ տարվա առաջին կիսամյակի տվյալներով Հայաստանից արտահանումն աճել է մի քանի ուղղություններով. Գևորգ Պապոյան

ՏԿԵ նախարարը Թեհրանում հանդիպում է անցկացրել Իրանի նավթի նախարարի հետ

Կատարի և Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարները քննարկել են Պարսից ծոցում լարվածության թուլացմանն ու անվտանգությանն ուղղված ջանքերը

Հանրապետության տարածքում սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կբարձանա