Քաղաքականություն

Վրաստանը մտադիր չէ Հայաստանի հետ մուտքի արտոնագրային (վիզային) ռեժիմ սահմանել

1 րոպեի ընթերցում

Վրաստանը մտադիր չէ Հայաստանի հետ մուտքի արտոնագրային (վիզային) ռեժիմ սահմանել

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թբիլիսիում ՀՀ դեսպանության հարցմանն ի պատասխան` Վրաստանի Արտաքին գործերի նախարարությունից հաղորդել են, որ Վրաստանը մտադիր չէ Հայաստանի հետ մուտքի արտոնագրային (վիզային) ռեժիմ սահմանել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, նման տեղեկատվություն է տարածել ՀՀ արտաքին գործերի նախարարությունը facebook-յան իր էջում, ի պատասխան ռուսական եւ վրացական լրատվամիջոցներում տեղ գտած հայտարարությանը:

Ըստ դրա, իբր, սեպտեմբերի 1-ից Վրաստանում երկարաժամկետ բնակություն հաստատող, բիզնես գործունեություն ծավալող կամ սովորող Հայաստանի քաղաքացիների մուտքը կսահմանվի հատուկ ռեժիմով:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում